Բայդենը Կալիֆոռնիայում հանրահավաքի ժամանակ հիշել է Թրամփին ու խաչակնքել (տեսանյութ)
ՏեսանյութերԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ՝ ընտրողներին կոչ անելով աջակցել դեմոկրատ նահանգապետ Գևին Նյուսոմին և հիշեցրել է իր մրցակցությունը Դոնալդ Թրամփի հետ 2020 թվականի ընտրություններում:
«Մեր բոլորիս այստեղ գտնվելու պատճառն այն է, որ ես և դուք ուզում ենք շնորհակալություն հայտնել ու աջակցել մեր ընկերոջը՝ նահանգապետ Գևին Նյուսոմին, որը երկրի լավագույն նահանգապետերից մեկն է», - ասել է Բայդենը հանրահավաքի ժամանակ:
Նախագահը հավելել է, որ այն որոշումը, որը պետք է կայացնեն Կալիֆոռնիայի բնակիչները, կազդի ոչ միայն ԱՄՆ-ի, այլև ամբողջ աշխարհի վրա:
«Եվ ահա թե ինչու։ Բոլորդ գիտեք, որ անցած տարի ես պետք է մրցեի իսկական Դոնալդ Թրամփի հետ ընտրություններում», - հավելել է Բայդենը, որից հետո նա խաչակնքել է: Նրա ժեստը ծիծաղ ու ուրախություն է առաջացրել ներկաների մոտ:
Միաժամանակ, ԱՄՆ նախագահը կարծիք է հայտնել, որ Կալիֆոռնիայի նահանգապետ Նյուսոմ Էլդերի մրցակիցը «Դոնալդ Թրամփի կլոնն է»: «Կալիֆոռնիայի բնակիչները պետք է ճիշտ ընտրություն կատարեն»,֊ասել է Բայդենը։