Քաղաքապետարանի առջև բողոքի ակցիա իրականցնող Ֆիզգորոդոկի բնակիչներից չորսը բերման են ենթարկվել
ՀասարակությունՔաղաքապետարանի առջև բողոքի ակցիա իրականցնող Ֆիզգորոդոկի բնակիչներից չորսը բերման են ենթարկվել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնից.
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության զորքերի զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար ոստիկանություն է բերվել 4 քաղաքացի»:
Հիշեցնենք, որ Ֆիզգորոդոկ կոչվող գիտավանի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում Երեւանի քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով կասեցնել շինարարությունը իրենց թաղամասում:
Հավելենք նաև, որ այս պահին թաղամասի մի քանի բնակիչներ մտել են քաղաքապետարան՝ քննարկումների։