Քիմ Քարդաշյանը Met Gala-ին ներկայացել է անսովոր հանդերձանքով (տեսանյութ)
ԺամանցՆախօրեին Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում անցկացվել է Met Gala 2021 բարեգործական միջոցառումը, որին հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը ներկայացել է անսովոր հանդերձանքով: Աստղը հայտնվել է «առանց դեմքի»՝ ոտքից գլուխ սև հանդերձանքով:
Նրան ուղեկցող տղամարդը լրիվ նույն տեսքն ուներ՝ սևազգեստ և դեմքին հաստ դիմակով: Երկրպագուները ենթադրել են, որ նա Քիմ Քարդաշյանի նախկին ամուսինն է՝ ռեփեր Քանյե Ուեսթը:
Ինչպես նշում է New York Times-ը, Քիմ Քարդաշյանի հետ միասին եղել է ազգությամբ վրացի դիզայներ Դեմնա Գվասալիան, ով նոր ալբոմի շնորհանդեսի համար կերպարներ է ստեղծել Քիմիի և Քանյե Ուեսթի համար: