Մոդելը փորձել է գայթակղիչ պարերի միջոցով ընտրվել Կոնգրեսում (տեսանյութ)
LeisureԲուենոս Այրեսից 32-ամյա մոդել և հեռուստահաղորդավարուհի Սինտիա Ֆերնանդեսը ցանկացել է զբաղվել քաղաքականությամբ: Գեղեցկուհին դարձել է պատգամավորի թեկնածու և մտադրվել ընտրվել Արգենտինայի Կոնգրեսում: Եվ ուշադրություն գրավելու համար նա ընտրել է ոչ թե նոր, այլ ապացուցված մեթոդ` նկարահանելով տեսանյութ, որում պարում է անկեղծ հագուստով:
«Instagram» -ում հրապարակված կադրերում թեկնածուն պարում է փողոցում Ce Dice De Mi («Նրանք խոսում են իմ մասին») երգի ներքո: Սինտիան ներկայացել է կիսաշրջազգեստով և ներքնազգեստով, իսկ շրթունքները ներկել կարմիր շրթներկով:
Եվ չնայած շատերը շտապել են քննադատել Ֆերնանդեսին, նա կանխատեսել է դա և անմիջապես գրել, որ սադրիչ տեսահոլովակը նկարահանել է ուշադրություն գրավելու համար: Նա հայտարարել է, որ չպետք է թերագնահատել ընտրողներին, քանի որ ոչ ոք չի քվեարկի միայն իր արտաքին տեսքի պատճառով, իսկ ահա ծրագրի պատճառով` այո: Աղջիկը պատրաստվում է հատուկ ուշադրություն դարձնել ընտանիքների բարեկեցությանը:
Այնուամենայնիվ, Սինտիային չի հաջողվել հավաքել անհրաժեշտ քանակությամբ ձայներ, գրում է elpais.com-ը: Նրա արդյունքը 1,1%է, իսկ անցողիկ շեմը՝ 1,5%: