«Ալաշկերտ»-ը պարտությամբ մեկնարկեց Կոնֆերենցիաների լիգայում (տեսանյութ)
ՍպորտՀայաստանի չեմպիոնի Երևանի «Ալաշկերտ»-ը պարտությամբ մեկնարկեց ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում:
Կոնֆերենցիաների լիգայի (A խումբ) խմբային փուլի մեկնարկային տուրում «Ալաշկերտ»-ը մրցեց Թել-Ավիվի «Մաքաբի»-ի հետ: Իսրայելական թիմը կարողացավ առավելության հասնել 4:1 հաշվով: Երևանի ակումբի կազմում միակ գնդակը խփեց Էմբալոն` 17-րդ րոպեին: Ըստ վիճակագրության թիմերը հավասար հնարավորություններ և առավելություն ունեին:
Հաջորդ հանդիպումը «Ալաշկերտ»-ը կանցկացնի Երևանում` սեպտեմբերի 30-ին ընդունելով ֆինլանդական «ՀԻԿ»-ին:
Կ-ը: Խաղը կկայանա սեպտեմբերի 16-ին: