ՀՀ քաղաքական դաշտը կարող է մտնել երաշտի շրջան. դա սարսափելի հետևանքներ կունենա երկրի համար. Արմեն Գևորգյան
BlogosphereՀՀ նախկին փոխվարչապետ, ԱԺ պատգամավոր, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Գևորգյանը տելեգրամյան իր էջում գրել է.
«Վերջերս հրապարակվեցին ԱՄՆ-ի հանրապետական ինստիտուտի Հայաստանում հասարակական կարծիքի նոր հարցման արդյունքները:
Մի քանի հետաքրքիր հանգամանքներ, որոնց վրա կուզենայի ուշադրություն հրավիրել.
Առաջինը այն խնդիրների առաջնահերթությունն է, որոնց լուծումը բնակչությունն ակնկալում է ներկայիս իշխանություններից:
Թոփ 5-ն՝ ըստ կարևորության.
- Անվտանգության հարցերի լուծում
- Սոցիալական պայմանների բարելավում
- Բանակի հզորացում
- Նոր աշխատատեղերի ստեղծում
- Տնտեսական աճը:
Երկրորդն այն է, թե ինչո՞ւ շատերը չմասնակցեցին քվեարկությանը: Շատ հետաքրքիր պատասխաններ:
Առաջին երեքը նվազման կարգով են՝
- Ժամանակ չկար
- Կուսակցություններից և առաջնորդներից ոչ մեկ չոգեշնչեց
- Ընտրությունները չեն կարող փոխել իրավիճակը:
Երրորդը բնակչության վերաբերմունքն է կորոնավիրուսի նկատմամբ. Կա խնդրի կարևորության և բարդության գիտակցում, բայց դրա լուծումների նկատմամբ համարժեք վերաբերմունք չկա:
Որոշ նախնական բացահայտումներ.
1. Երկար տարիներից հետո առաջին անգամ բնակչությունը մտահոգված է անվտանգության խնդիրներով, և տնտեսական վիճակն ու սոցիալական հարցերը շարունակում են մնալ առաջնահերթ: Արդարության և արդարադատության խնդիրները 9 -րդ տեղում են: Իսկ ի՞նչ օրակարգ են առաջարկում իշխանությունները մեզ:
2. Ներկայիս քաղաքական կուսակցություններին և գործիչներին պետք է մտահոգի այն ընտրողների մոտիվացիան, ովքեր չեն գնացել ընտրության: Եվ դրանք կեսից ավելին էին: Դատելով պատասխաններից՝ Հայաստանի քաղաքական դաշտը կարող է մտնել երաշտի շրջան, որը սարսափելի հետևանքներ կունենա երկրի համար»: