«Ford Transit»-ը «Հյուսիս-հարավ» ճանապարհի նոր կառուցվող հատվածում հայտնվել է բետոնե պատնեշի վրա
Emergency CaseԱյսօր՝ սեպտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, կեսօրին Ford Transit մակնիշի ավտոմեքենան նոր կառուցվող «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի Սիլիկյան թաղամասից դեպի Հարավարևմտյան թաղամաս տանող ճանապարհահատվածում դեռևս անհայտ հանգամանքերում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել բաժանարար գոտու բետոնե պատնեշի վրա:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: