Ռուսաստանի և Իրանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել
ՌուսաստանՌուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էբրահիմ Ռաիսին հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Նրանք քննարկել են միջազգային օրակարգը, ներառյալ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը:
«Նրանք վերահաստատեցին տարբեր ոլորտներում ռուս-իրանական փոխշահավետ հարաբերություններն ամրապնդելու իրենց փոխադարձ տրամադրվածությունը: Մասնավորապես, նրանք նշել են առևտրատնտեսական կապերի հաջող զարգացումը և հաստատված համագործակցությունը կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, նախագահները քննարկել են աշխատանքը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) շրջանակներում: Էբրահիմ Ռաիսին դիտորդ կլինի ՇՀԿ-ի գագաթնաժողովին, որը տեղի կունենա սեպտեմբերի 17 -ին Դուշանբեում: