Արմավիրում բախվել են «Nissan»-ն ու «Volkswagen»-ը. վիրավորներից մեկը գյուղապետի որդին է
Emergency CaseՍեպտեմբերի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։50-ի սահմանում Նորապատ գյուղի կենտրոնական փողոցում՝ գազալցակայանի դիմաց, բախվել են Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի բնակիչը՝ 27-ամյա Արկադիա Հովհաննիսյանի վարած «Nissan» մակնիշի և Վաղարշապատ քաղաքի բնակիչը՝ 36-ամյա Արուսյակ Զոհրաբյանի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտոն։
Ըստ աղբյուրի՝ վարորդներից Ա. Հովհաննիսյանն Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի գյուղապետ Գագիկ Հովհաննիսյանի որդին է, նրա վարած «Nissan»-ն էլ հաշվառված է գյուղապետարանի հաշվեկշռում։