Կարմիրբերետավորները Կառավարության դիմացից բերման ենթարկեցին զոհված զինծառայողի հարազատին
ОбществоԱյսօր՝ սեպտեմբերի 15-ին, Կառավարության շենքի դիմացից Կարմիրբերետավորները բերման ենթարկեցին զոհված զինծառայողի հարազատին:
Վերջինիս ձեռքին պաստառ էր, որի վրա գրված էր. «Պահանջում ենք չեղարկել սեպտեմբերի 21-ին կայանալիք միջոցառումը: Հարգե՛նք զոհերի հիշատակը»:
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի զոհերի հարազատները հայտարարություն էին տարածել, որտեղ կոչ էին արել հրաժարվել սեպտեմբերի 21-ին գունագեղ միջոցառում կազմակերպելու մտադրությունից։ Նրանք դա համարել էին սրբապղծություն: