«Նման պայմանում մարդուն կալանավորված պահելը խոշտանգում է»․ Վարդևանյանն այցելել է Չարչյանին
Политические«Բժշկական նորմատիվներով՝ 60-ից բարձր ինսուլինային չափաբաժինը արդեն իսկ ենթադրում է կրիտիկական վիճակ։ Այս պահի դրությամբ Արմեն Չարչյանն ստանում է 100-ից բարձր ինսուլինային բաժին։ Երկրորդ հանգամանքը Արմեն Չարչյանի մոտ զարգացած թոքաբորբն է։ Եթե փորձեմ սեփական հայացքով համեմատություն տանել, ապա ինտենսիվ բժշկական հսկողության տակ գտնվելը որոշակի կայունության հանգեցրել է, բայց թոքաբորբի առկայությունն ու «Ինսուլինի» նման միավորը իսկապես ծայրահեղ վիճակ է առաջացնում»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով բժիշկ Արմեն Չարչյանի առողջական վիճակի մասին։
Վարդևանյանը նշեց, որ առողջական լուրջ խնդիրները, որոնք ունի Արմեն Չարչյանը, Վարդևանյանի խոսքով, կալանքի հետ անհամատեղելություն են առաջացնում։