Ռոնալդուն նվեր է մատուցել Չեմպիոնների լիգայի խաղում իր գնդակով տապալած աղջկան (լուսանկարներ)
Спорт«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մարզաշապիկ Է նվիրել աղջկան, որին պատահաբար հարվածել էր գնդակով:
Միջադեպը տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի շվեյցարական «Յանգ Բոյզ» ակումբի դեմ խաղից առաջ: Ըստ աղբյուրի՝ տուժածին հաջողվել է խուսափել լուրջ վնասվածքներից:
Ինչպես հայտնի է, Ռոնալդուն բացել է հաշիվը«Յանգ Բոյզի» դեմ խաղում, ինչը չօգնեց «կարմիր սատանաներին» Շվեյցարիայից խլել նույնիսկ մեկ միավոր։ Դաշտի տերերը սենսացիոն հաղթանակ տարան վերջին րոպեներին` 2:1 հաշվով: