«Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի ֆավորիտ չէ. Պիկե
СпортԻսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբն այս մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի ֆավորիտներից չէ, հայտարարել է կատալոնացի պաշտպան Ջերար Պիկեն:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Բարսելոնան» երեքշաբթի օրը սեփական հարկի տակ պարտվեց «Բավարիային» 0:3 հաշվով: Կատալոնական ակումբը ոչ մի հարված չի կատարել դարպասին:
«Մենք հիմա ֆավորիտների թվում չենք, բայց դա նորմալ է: Կար ժաանակ, որ մենք ֆավորիտ էինք: Անցյալ տարի ո՞վ էր «Չելսիին» ֆավորիտ համարում: Ֆուտբոլը շատ բան է փոխում: Նրանք (մրցակիցը) երկար տարիներ միասին են, նրանք փորձ ունեն, իսկ մենք այն ենք, ինչ կանք: Սա է իրականությունը: Ես չեմ ուզում արդարացումներ գտնել: Մենք Բարսան ենք,- Պիկեի խոսքերը մեջբերում է Marca-ն:
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հայտարարել է, որ դժվար կլինի ընդունել «Բավարիայից» կրած պարտությունը, սակայն կատալոնական թիմի խաղը շուտով կփոխվի:
«Շատ դժվար է ընդունել, բայց սպասեք, մինչև իրավիճակը բարելավվի: «Բավարիայի» պես թիմի համար սպառնալիքներ ստեղծելու համար պետք է շատ լավը լինել: Պետք է խոստովանեմ, որ մյուս թիմն այժմ ավելի լավն է», - Կումանին մեջբերում է Marca-ն: