Աբովյան փողոցում անհայտ անձը կրակել է 2 երիտասարդի ուղղությամբ․վերջիններս հոսպիտալացվել ե Կապանում մատուցողը դանակահարել է հաճախորդին Աջափնյակում քանդում են ապօրինի շինությունները. քաղաքապետարանի որոշում Նիգերիան հետաքրքրված է ՀՀ-ի հետ կապերի ընդլայնմամբ․ նախագահը նրան հավատարմագրեր է հանձնել Մոտ օրերս ինքս լինելու եմ Դիլիջանում. Արթուր Վանեցյան Արմեն Գրիգորյանը խոսել է Գորիս-Կապան ճանապարհի անվտանգ լինելու մասին Ընդդիմության պատգամավորներն ընդհանրապես պետք է զրկվեն պարգեւավճարներից. ՔՊ-ական պատգամավոր Մենք հարաբերությունները կարգավորում ենք Թուրքիայի, այլ ոչ թե Ադրբեջանի հետ. Արմեն Գրիգորյան Դիմելու են ՍԴ՝ պատվաստումների և 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնելու հարցով Արմեն Գրիգորյանը բացատրեց, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը ցանկանում հանդիպել Էրդողանի հետ 

Ադրբեջանը դա անում է ի պատասխան մեր հայտարարության, որ ՀՀ-ի տարածքով միջանցք տրամադրելու դրույթ չկա. Փաշինյան

Քաղաքական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ Գորիս-Կապան ավտոճանապարհի հատվածում ադրբեջանական կողմի գործողություններն արվում են ի պատասխան հայկական կողմի հայտարարությունների, հիշեցումների, որ թե նոյեմբերի 9-ի, թե հունվարի 11-ի հայտարարություններում ՀՀ-ի տարածքով միջանցք տրամադրելու վերաբերյալ դրույթ հիշատակված չէ: Այս մասին կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

«2020 թվականի դեկտեմբերին մենք իրականացրել ենք ՀՀ-ի Զինված ուժերի դիրքերը ՀՀ խորհրդային միությունից ժառանգած սահմանների հետ համապատասխանեցնելու գործընթաց: Եվ այդ գործընթացն իրականացվել է ռազմական նոր էսկալացիայից խուսափելու համար»,-ասաց վարչապետը՝ հիշեցնելով, որ մանրամասն մոտիվացիաները ներկայացրել է նախորդող շրջանում:

Վարչապետն այս համատեքստում կրկին հիշեցրեց 2010 թվականին ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված Վարչատարածքային բաժանման մասին օրենքը: «Դրանում հստակ  արձանագրվում է, որ, մասնավորապես, Շուռնուխ և Որոտան գյուղերի վարչական սահմանները համապատասխանում են հայ-ադրբեջանական սահմանին: Եվ տվյալ դեպքում պետք է արձանագրեմ նաև, որ այս իրողությունն է, և ԽՄ ժամանակ մասնավորապես այդ հատվածում Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի գոյություն ունեցած վարչական սահմանն է, որը հետագայում արդեն վերածվել է պետական սահմանի: Այս իրողությունն է ընդունվել որպես հիմք: Հիմա այս նույն տրամաբանությամբ այդ հատվածներում երկու տեղ՝ Գորիս-Կապան ավտոճանապարհը դուրս է գալիս ՀՀ-ի կամ Խորհրդային Հայաստանի վարչական սահմանից: Եվ նաև այս հանգամանքի բերումով է, որ ժամանակին ձեզ հայտնի տեղերում հայտնվել են մեզ հայտնի ցուցանակները և մեզ հայտնի հենակետերը»,-ասաց նա:

Վարչապետը հիշեցրեց, որ ժամանակին՝ 2020 թվականի դեկտեմբերին, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ ճանապարհն անարգել կերպով պետք է օգտագործվի ՀՀ-ի տրանսպորտային միջոցների և բեռների տարանցման համար: «Եվ ենթադրում եմ, որ քանի որ այդ պայմանավորվածության մեջ չի ֆիքսվել օտարերկրյա բեռների տարբերակը, տվյալ իրավիճակում Ադրբեջանը կիրառում է այդ միջոցը՝ թերևս ի պատասխան մեր այն հայտարարությունների, որ թե նոյեմբերի 9- և թե հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների մեջ հիշատակված չէ ՀՀ-ի տարածքով միջանցք տրամադրելու վերաբերյալ դրույթ: Եվ ՀՀ-ն, ընդունելով, որ տարածաշրջանի կոմունիկացիաները պետք է բացվեն, այնուամենայնիվ արձանագրում է, որ օտարերկրյա բեռները ՀՀ տարածքը հատելիս՝ այդ թվում Ադրբեջանի արևմտյան շրջաններից դեպի Նախիջևանի ինքնավար հանրապետություն գնալիս պետք է հատեն մաքսային, անձնագրային և այլ կետեր՝ ինչպես սահմանված է ԱՊՀ երկրների միջև տրանսպորտային հաղորդակցությունն ապահովող իրավապայմանագրային բազայում»,-ասաց Փաշինյանը:

Նա պարզաբանեց նաև, թե ինչու է իր կողմից կառավարության նիստում և հաղորդագրությունների մեջ նշվել ադրբեջանական տեղանունները՝ Էյվազլի և Չայզամի տեղանունները: «Դա արվել է  պարզ պատճառով, որ ՀՀ քաղաքացիների համար պարզ լինի, որ խնդրո առարկա կետերը գտնվում են ոչ թե ՀՀ-ի կամ  Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության տարածքում, այլ այդ տարածքից դուրս, որը ՀՀ-ն դե յուրե ընդունել է իմ հիշատակած 2010 թվականին ընդունված Վարչատարածքային բաժանման մասին օրենքով»,-ասաց նա:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Աբովյան փողոցում անհայտ անձը կրակել է 2 երիտասարդի ուղղությամբ․վերջիններս հոսպիտալացվել եԿապանում մատուցողը դանակահարել է հաճախորդին Աջափնյակում քանդում են ապօրինի շինությունները. քաղաքապետարանի որոշում Մահացել է կինոօպերատոր Լևոն Աթոյանցը Նիգերիան հետաքրքրված է ՀՀ-ի հետ կապերի ընդլայնմամբ․ նախագահը նրան հավատարմագրեր է հանձնելՄոտ օրերս ինքս լինելու եմ Դիլիջանում. Արթուր Վանեցյան Մահացել է գրող, թարգմանիչ, հրապարակախոս Լիա Իվանյանը ՀՀ դատախազության բողոքի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը ընտանեկան բռնության գործով նախադեպային որոշում է կայացրել Արմեն Գրիգորյանը խոսել է Գորիս-Կապան ճանապարհի անվտանգ լինելու մասինԱԺ-ն առաջին ընթերցմամբ հավանություն տվեց համայնքների խոշորացման մասին նախագծին Ընդդիմության պատգամավորներն ընդհանրապես պետք է զրկվեն պարգեւավճարներից. ՔՊ-ական պատգամավոր Մենք հարաբերությունները կարգավորում ենք Թուրքիայի, այլ ոչ թե Ադրբեջանի հետ. Արմեն ԳրիգորյանԴիմելու են ՍԴ՝ պատվաստումների և 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնելու հարցովԱրմեն Գրիգորյանը բացատրեց, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը ցանկանում հանդիպել Էրդողանի հետՀՀ և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Գորիս-Կապան ավտոճանապարհին ստեղծված իրավիճակը ԵԱՀԿ ՄԽ շրջանակում պետք է քննարկել մի կարևոր հարց՝ ԼՂ կարգավիճակի հարցը. Արմեն Գրիգորյան Զինվորների վրանում հրդեհ է բռնկվել, պատճառը՝ վառարանն է եղելԻնչու է ակտիվացել Կոմունիստական կուսակցությունըԱյսօր հաստատվեց, որ Փաշինյանը հոկտեմբերի 7-ին ևս մերժել է պատերազմը կանգնեցնելու Ռուսաստանի առաջարկը. Ղազինյան Ընդամենը 150 մահճակալ է ազատ. կորոնայով հիվանդները շատ են. ԱվանեսյանՊատերազմի հետևանքով զոհված ևս 47 զինծառայողների ընտանիք հատուցում են ստացել Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է կարգավորել առանց նախապայմանների. Արմեն ԳրիգորյանՀՀ քաղաքացիներն անձնագիր ստանալու խնդրի առաջ չեն կանգնի․ անձնագրայինում աշխատանքներն ընթանում են բնականոն հունովՄտել է տուն, 82-ամյա կնոջը սպանել է՝ դանակով բազմաթիվ հարվածներ հասցնելով կզակին, պարանոցին«Միթի» Ազգային հետազոտական միջուկային համալսարանի պատվիրակության այցը Գ.Վ.Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղԱճուրդի կհանվեն 1.5 մլրդ դրամ արժեքով ալմաստի քարեր, ադամանդ, ոսկի, զմրուխտ և զարդեր Եթե ժողովուրդը ասի՝ դեմ է կապիտուլյացիային, հաջորդ օրը այս իշխանությունը կհեռանա. ՍաղաթելյանԻմ նկատմամբ հետապնդումը ներառում է ամենաայլանդակ միջոցները․ Փոստանջյանը դիմել է դեսպաններին Սյունիքում կաթի գործարանի Ford Transit-ը վրաերթի է ենթարկել նույն գործարանի աշխատակցուհուն. նա տեղում մահացել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալն ազատվել է պաշտոնից «Հայրենիքը» Դիլիջանի ՏԻՄ ընտրություններին մասնակցում է «Դիլիջա՛ն, իմ Հայրենիք» կարգախոսով Մարզպետարանները չեն փակվի, համայնքներում 2-ից ավելի աշխատողներ կլինեն. Գնել Սանոսյան Վերաբացվեցին Պրոբացիայի ծառայության Աբովյանի և Աշտարակի մարզային մարմինների գրասենյակներըՔաղաքներում ծառերի հատումը կիրականացվի միայն համայնքի ղեկավարի թույլտվությամբ Հոկտեմբերի 1-ից պետք է պահանջել կամ պատվաստման սերտիֆիկատ, կամ էլ ՊՇՌ թեստ․ Ավանեսյանը՝ ՓաշինյանինԿինն անհայտ կորած ամուսնու փոխարեն ստացել է երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը Պուտինը խնդրեց ինձ չստորացնել Փաշինյանին․ ԱլիևՈրտե՞ղ եք պատկերացնում մեր հարսանիքը. Գոհար Ավետիսյանը ցանկանում է կրկին ամուսնանալԱրցախում լռության րոպե կհայտարարվի Ավելի լավ է՝ հայերը մեզ չզայրացնեն․ Ալիևը սպառնացել է նոր պատերազմովՊատվաստված լինելը 97.5 տոկոսով պաշտպանում է վարակումից. Նիկոլ Փաշինյան Ներդրումներ կատարեք Լեռնային Ղարաբաղում․ ԱլիևԱլիևը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության՝ Զանգեզուրի միջանցքի դիմաց«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցելու ԱԺ արտահերթ նիստին. ընդդիմադիր պատգամավորները լքեցին նիստերի դահլիճըՀայաստանում կորոնավիրուսի 906 նոր դեպք է հաստատվել․ մահացել է 18 մարդ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները շարային քայլերթով նշեցին ՀՀ անկախության տոնը Մեկնարկել է կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի հերթական նիստը Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել Ալիևը կոչ է արել աշխարհի երկրներին չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անունը«Ժպտացեք, ու ես կժպտամ». Սարգիս Գրիգորյանը՝ դուստրերի հետ
Ամենադիտված