Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավոր
Чрезвычайный случайԱյսօր՝ սեպտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 18։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 25-ամյա Յուրիկ Աբգարյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհի 1.5 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել։
Վթարի հետևանքով վարորդ Յ. Աբգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր է ժամանել ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև քաղաքացիների օգնությամբ դարձի բերել, իսկ հետո կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։