Նոր Զելանդիայում ուղղաթիռի վթարի հետևանքով՝ զոհվել է օդաչուն (լուսանկարներ)
PhotosՆոր Զելանդիայի հարավ -արևելքում ուղղաթիռ է կործանվել, ինչի հետևանքով՝ զոհվել է օդաչուն։ Նա ուղղաթիռում միակ մարդն էր, հայտնում է RNZ ռադիոկայանը:
Ուղղաթիռը Միլթոնից թռել է Ալեքսանդրա և կործանվել Օտագոյի շրջանում: Հաղորդվում է, որ նրա հետ կապը կորել է հինգշաբթի օրը՝ տեղի ժամանակով մոտ 05:30 -ին (Երևանի ժամանակով՝ չորեքշաբթի օրը՝ 21:30 -ին):