Հայտնի են Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները
SportՄյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը, Ամստերդամի «Այաքսի» հարձակվող Սեբաստիան Ալեն և «Լայպցիգի» կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուն հավակնում են ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի տիտղոսին: Լևանդովսկին դուբլի հեղինակ դարձավ «Բարսելոնայի» դեմ խաղում (3:0), Բելինգհեմը գոլ խփեց և գոլային փոխանցում կատարեց թուրքական «Բեշիկթաշի» հետ հաղթական խաղում (2:1):
Ալլերի պոկերն օգնեց «Այաքսին» հաղթել Լիսաբոնի «Սպորտինգին» (5։1), իսկ Նկունկուն հեթ-տրիկի հեղինակ դարձավ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում (3-6 հաշվով պարտություն «Լայպցիգից»):