Ահա թե ինչը հանգեցրեց «Ինտերի» պարտությանը «Ռեալի» դեմ խաղում․ Ինձագի
ՍպորտՄիլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կարծում է, որ Չեմպիոնների լիգայի խաղում Մադրիդի «Ռեալից» իր թիմի կրած պարտության պատճառը կենտրոնացման կորուստն էր:
D խմբի 1-ին տուրի հանդիպումը Միլանում ավարտվեց 1:0 հաշվով՝ հօգուտ «Ռեալի»: Ռոդրիգոն գոլ խփեց 89 -րդ րոպեին:
«Մենք պետք է ավելի զգույշ լինեինք, մնացել էր մեկ րոպե: Ես խնդրեցի թիմին ցույց տալ մեր բնավորությունն ու քաջությունը: Բայց մենք հանդիպեցինք դարպասապահի (Տիբո Կուրտուա), որին դժվար էր հաղթել: Ես ցավում եմ ակումբի համար, այն երկրպագուների և ֆուտբոլիստների համար, ովքեր ներդրեցին իրենց ուժերը: Նման թիմերի դեմ մենք չենք կարող կորցնել կենտրոնացումը, բայց եթե խաղանք այնպես, ինչպես այսօր էինք խաղում, ես վստահ եմ, որ կհաղթահարենք խմբային փուլը», - Ինձագիին մեջբերում է Football Italia-ն: