2018 թ․-ի դեկտեմբերից ԱԺ-ն իրենց ձեռքն էր, թող փոխեին օրենքը. Էլբակյան
BlogosphereՔաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Տիգրանաշենի և նրա կարևորության մասին» տեսանյութը՝ կից կատարելով գրառում, որը ներկայացվում է ստորև։
«Այստեղ, թեկուզ և Տիգրանաշենի օրինակով, սակայն ընդհանուր տրամաբանությամբ բացատրում եմ, թե ինչու է կապիտուլյանտի կողմից սահմանագծման հարցում նախա2018յան օրենքներին հղում կատարելը կեղծ ու զազրելի փաստարկ։ Եթե կարճ, ապա 2018 թ․-ի դեկտեմբերից ԱԺ-ն իրենց ձեռքն էր, թող փոխեին օրենքը…
Այնուամենայնիվ, խորհուրդ կտամ վիդեոն նշված րոպեից դիտել՝ հասկանալու համար, թե Տիգրանաշենի ու տավուշյան տարածքների դեպքում ո՛ր օրենքը չեն փոխում, որպեսզի հետո կարողանան վկայակոչել դրանք հանձնելիս»,- գրել է Էլբակյանը։