Խաղողագործները փակել են Արմավիր-Երևան ավտոճանապարհը
ОбществоԱրմավիր-Երևան ավտոճանապարհին կրկին լարված իրավիճակ է։ Խաղողագործները փակել են ավտոճանապարհը՝ պահանջելով լուծել խաղողի մթերման հարցը։
Խնդիրն այն է, որ Արմավիրի մարզի Ամասիա, Նալբանդյան, Արմավիր, Նոր Կեսարիա և հարևան համայնքների խաղողագործները տարիներ շարունակ խաղողը հանձնել են «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի Ամասիայի մթերման կետին, սակայն այս մթերման կետը չի բացվել և առաջացել է խաղողի մթերման խնդիր։