Մեսին 7-րդ անգամ նվաճեց «Ոսկե գնդակը» Երևանում բախվել են թիվ 55 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Mitsubishi-ն. կա վիրավոր Հայաստանում պահեստազորում հաշվառված բժիշկների զորակոչ կլինի Մեսին կնոջ և 3 որդիների հետ է եկել «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը Ի՞նչ է ակնարկում Ավանեսյանը վա-բանկ գնացող Արսեն Թորոսյանին Կիևը Մոսկվային կոչ է արել չմերժել Էրդողանի միջնորդության առաջարկը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել նոր շտամի պատճառով աշխարհը «կրկին չփակել» ՄԻԵԴ-ը մինչև դեկտեմբերի 1-ը ժամանակ է տվել Բաքվին Ջեք Դորսին հեռանում է Twitter-ի ղեկավարի պաշտոնից Լվովում բացվել է Հայաստանի պատվավոր հյուպատոսի գրասենյակը (տեսանյութ) 

ՄԻՊ-ը դիմել է ՍԴ պետական սահմանին լրագրողների տեսալուսանկարահանման արգելքը և այլ սահմանափակումներ վիճարկելու հարցով

Իրավունք

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ՍԴ պետական սահմանին լրագրողների տեսալուսանկարահանման արգելքը և այլ սահմանափակումներ վիճարկելու հարցով: ՀՀ ՄԻՊ-ը տեղեկացնում է, որ մասնավորապես, սահմանային շերտի տարածքում տեսալուսանկարահանում իրականացնելու արգելքը խնդիրներ է առաջացրել լրագրողների համար՝ չսահմանելով թույլտվության չափանիշներ կամ կարգ: Այս կարգավորումը լուրջ խնդիրներ է առաջացրել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքների համար:

Դիմումով վիճարկվում են նաև քաղաքացիների համար նախատեսված այլ սահմանափակումներ (սահմանային շերտի տարածքում արածեցնել կենդանիներին, մոտենալ անմիջապես սահմանագծին, շփվել սահմանապահ վերակարգերի հետ և այլն):

Դիմումով պաշտպանը միջնորդել է կասեցնել վիճարկվող սահմանափակումների գործողությունը մինչև Սահմանադրական դատարանում գործի դատաքննության ավարտը, ինչպես նաև առաջնահերթություն տալ գործի քննությանը: Խոսքը վերաբերում է «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 22.1-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումներին, ինչպես նաև վերջերս այդ հոդվածում կատարված փոփոխություններին։

Նշված սահմանափակումները չունեն բացառություն և վերաբերում են սահմանային շերտում սահմանապահ վերակարգերի անձնակազմերի հետ քաղաքացիների շփվելու, սահմանակից պետության սահմանապահ ուժերի ներկայացուցիչների և բնակիչների հետ զրուցելու արգելքին: Օրենքի վերոնշյալ կարգավորումները 2020թ.սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց են դարձել։ Բանն այն է, որ պետական սահմանների հետ կապված գործընթացների պատճառով ՀՀ բազմաթիվ բնակավայրեր դարձել են սահմանային՝ հայտնվելով սահմանային շերտում:

«Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքով սահմանային շերտը սահմանային գոտու մի մասն է, որը հարում է պետական սահմանին կամ պետական սահմանը ջրային տարածքով անցնելիս սահմանային ջրերի ափերին` մինչև մեկ կիլոմետր լայնությամբ, իսկ սահմանային գոտին այն տարածքն է, որը ՀՀ պետական սահմանագծից ծավալվում է դեպի ՀՀ տարածքի խորքը` մինչև հինգ կիլոմետր լայնությամբ:

Այսինքն՝ օրենքի կարգավորումների հետևանքով ստացվել է այնպես, որ սահմանային շերտում գտնվող բնակավայրերի բնակիչներն իրենց առօրյայում, օրինակ՝ տանը խնջույքի կամ որևէ այլ արարողության ժամանակ ցանկացած տեսակի ոգելից խմիչք օգտագործելու կամ հենց սեփական տանը կամ տան բակում լուսանկարվելու համար կարող են ենթարկվել պատասխանատվության: Մեկ այլ օրինակով՝ սահմանային իրավիճակով պայմանավորված՝ բազմաթիվ են դեպքերը, երբ բնակիչները ստիպված են շփվել իրենց բնակավայրերի անմիջական հարևանությամբ գտնվող ՀՀ սահմանապահ վերակարգերի անձնակազմերի հետ, ինչը գործող կարգավորումներով ևս մարդուն պատասխանատվության ենթարկելու հիմք է: Գործող օրենքով պատասխանատվություն է նախատեսված նաև ադրբեջանական ծառայողների շփումների համար, ինչը նույնպես պատերազմից հետո դարձել է անխուսափելի։

Մեկ այլ խնդիր է այն, որ սահմանափակումների հետևանքով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը չի կարողանում իր մանդատի ամբողջ ծավալով իրականացնել իր աշխատանքը, քանի որ սահմանային շերտում բնակվող քաղաքացիների բողոքների, ահազանգերի հիման վրա փաստահավաք աշխատանքներ իրականացնելիս արգելվում է տեսալուսանկարահանում իրականացնելն առանց համապատասխան թույլտվության, ինչը կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային իրավիճակներում Մարդու իրավունքների պաշտպանի՝ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ միջազգայնորեն երաշխավորված փաստահավաք աշխատանքի հիմքն է կազմում և ազդեցություն է ունենում հավաքագրած փաստերի հավաստիության, օբյեկտիվության, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի միջազգային ամենաբարձր «A» կարգավիճակի վրա։

 Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունն այս ոլորտում անարգել է: Դրանից բացի, օրենքի կարգավորումները խիստ անհավասար վիճակի մեջ են դնում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին միջազգային հարթակներում և, հատկապես, Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարի հետ համեմատության մեջ, քանի որ վերջինս, ի տարբերություն ՀՀ օմբուդսմանի՝ փաստահավաք աշխատանքներ իրականացնելիս սահմանափակված չէ օրենսդրական որևէ արգելքով:

Ընդ որում, երկրում ստեղծված իրավիճակն ակնհայտ վկայում է, որ այս օրենքի նորմերը չեն կիրառվում կամ կիրառվում են հատվածական՝ անխուսափելիորեն հանգեցնելով խտրականության: Օրինակ՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան բնակավայրի հատվածում ադրբեջանական զինված ծառայողների գործողություններն անընդհատ նկարահանվում կամ լուսանկարվում են թե՛ քաղաքացիների, թե՛ լրագրողների, թե՛ տարբեր պաշտոնյաների կողմից, բայց ոչ միշտ է նրանց արգելվում կամ կիրառվում պատասխանատվության միջոցներ։ Դա օբյեկտիվորեն էլ հնարավոր չէ ամբողջությամբ ապահովել։

Մյուս կողմից, սահմանային շերտ մուտք գործելու և մասնագիտական աշխատանքի հարցում խտրական է մոտեցումը նաև ՀՀ լրագրողների նկատմամբ, քանի որ հայտնի չէ, թե ինչ չափանիշների դեպքում է հնարավոր ստանալ լուսանկարահանում իրականացնելու թույլտվություն։ Հայաստանյան լրատվամիջոցները հաճախ են բախվում խնդիրների: Արձանագրվել են նաև տարբերակված մոտեցումներ՝ կապված միջազգային լրագրողների հետ:

Ընդունելով հանդերձ միջազգային լրագրողների կարևոր դերն ու նշանակությունը ՀՀ պետական սահմանին տիրող իրավիճակի միջազգային լուսաբանման հարցում՝ պետք է, սակայն հստակ արձանագրել, որ միայն միջազգային լրատվամիջոցների լրագրողներին սահմանային շերտ մուտք գործելու թույլտվություն տալը խտրականություն է ՀՀ-ում գործող այն լրատվամիջոցների նկատմամբ։ Առավել ևս, ՀՀ լրատվամիջոցները չունեն հստակ պատկերացում, օրինակ, իրենք ու՞մ պետք է դիմեն, ի՞նչ կարգով ու ինչպե՞ս ստանան թույլտվություն:

Բայց չպետք է մոռանալ, որ լրագրողի աշխատանքը կոնֆլիկտային ու հետկոնֆլիկտային իրավիճակներում ունի իրավապաշտպան, խախտումները կանխարգելող նշանակություն։ Դա արդիական է հատկապես հիմա և վերաբերում է նաև ՀՀ պետական սահմանին։

Նշենք նաև, որ սահմանափակումներին վերաբերող օրենսդրական նախագիծը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին կարծիքի չի ուղարկվել: Պաշտպանն իր դիրքորոշումը հայտնել է սեփական նախաձեռնությամբ, որը ևս հաշվի չի առնվել։ Սահմանադրական գործառույթներով օժտված սահմանադրական մարմիններին, այդ թվում՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, նախագծերը կարծիքի չուղարկելն ակնհայտորեն նվազեցնում կամ վտանգում է հետագայում ընդունվելիք ակտի սահմանադրականության կամ լեգիտիմության աստիճանը:

Ցանկացած պարագայում, Սահմանադրության և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Սահմանադրական օրենքի ուժով «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի կարգավորումները չեն կարող տարածվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի վրա, քանի որ ունեն ավելի բարձր իրավաբանական ուժ։ Մյուս սահմանափակումների մասով էլ հիմնարար է, որ օրենքը պետք է համապատասխանի իրավական որոշակիության և համաչափության սկզբունքներին։

Դիմումում կոնկրետ փաստերով հիմնավորել ենք, որ առկա սահմանափակումները հանգեցնում են անձնական ազատության, ազատ տեղաշարժվելու, կարծիքի արտահայտման ազատության, Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու և Պաշտպանի աջակցությունը ստանալու սահմանադրական իրավունքներին պետության անհամաչափ միջամտության, ինչպես նաև իրավական որոշակիության և համաչափության սահմանադրական սկզբունքների ոտնահարման:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սահակաշվիլին նախագահ եղած ժամանակ պետական միջոցների հաշվին «կրծքով նկարված նկար» է ձեռք բերել. դատախազՄեսին 7-րդ անգամ նվաճեց «Ոսկե գնդակը» Երևանում բախվել են թիվ 55 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Mitsubishi-ն. կա վիրավորՄարդիկ կանգնել են անհատական բազմաթիվ խնդիրների առաջ՝ կրթականից մինչև գյուղատնտեսական․ ՄԻՊ Հայաստանում պահեստազորում հաշվառված բժիշկների զորակոչ կլինի Մեսին կնոջ և 3 որդիների հետ է եկել «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը Պեսկովը պատասխանել է Էրդողանի առաջարկինԿոշիկները չմաքրելու համար տղամարդը ծեծի է ենթարկել կնոջը և տուգանվել 60 հազար դրամով «Միսս տիեզերք Արմենիա–2021» Նանե Ավետիսյանի հմայիչ կերպարը (լուսանկարներ) Հանրակրթության մասին օրենքի փոփոխությամբ տալիս ենք նաև մի շարք կարևոր հասկացությունների սահմանում. Ժաննա Անդրեասյան Ինչպես է ի հայտ գալիս սեռական կախվածությունը և հնարավո՞ր է դրա դեմ պայքարել Մենք միասին ձեռնամուխ կլինենք ստեղծելու նոր որակի պետություն, փրկելու հայրենիքը. Մհեր ԱրմենիաԻ՞նչ անել, եթե ստացել եք նամակ կամ կասկածներ ունեք․ Սամվել Մարտիրոսյանը՝ Pegasus-ի հարձակումների մասին Ի՞նչ է ակնարկում Ավանեսյանը վա-բանկ գնացող Արսեն ԹորոսյանինԿիևը Մոսկվային կոչ է արել չմերժել Էրդողանի միջնորդության առաջարկըԻտալիայում բժիշկը սեքսի միջոցով «բուժել» է կանանց քաղցկեղից և կորոնավիրուսիցՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել նոր շտամի պատճառով աշխարհը «կրկին չփակել» ՄԻԵԴ-ը մինչև դեկտեմբերի 1-ը ժամանակ է տվել ԲաքվինՋեք Դորսին հեռանում է Twitter-ի ղեկավարի պաշտոնից Լվովում բացվել է Հայաստանի պատվավոր հյուպատոսի գրասենյակը (տեսանյութ)Արցախյան պատերազմի մասին բրիտանացի լրագրողի ֆիլմը կարող է «Օսկարի» հավակնել Ինչ է պատմել իրավապահներին գերեվարված զինվորների դիրքի պատասխանատուն. ArmLur.am ՔՊ-ում իրար դեմ են դուրս եկել. նախկին մարզպետն՝ ընդդեմ քաղաքապետի թեկնածուիԱյս տունը Ճակատենի բնակչի ընտանիքինն է, իսկ վերևում ադրբեջանական զինծառայողների դիտակետ է․ ՄԻՊ Ռիհաննան ներկայացել է անկեղծ գիշերազգեստով (տեսանյութ)Պատրաստ ենք «Հայաստան» դաշինքի հետ միևնույն պահանջի ներքո միավորվել․ Արա Զոհրաբյան Մոդելը պատահաբար կրակել է իր սեռական օրգանի վրաՊերուում եզակի մումիա են հայտնաբերել (լուսանկարներ)Մեր առջև հարց է դրվում՝ վիլայեթ, թե գուբերնիա. Արա Զոհրաբյան «Թավշյա» պաշտոնյաների տապալված առաքելություններըԱռուշ Առուշանյանի գործով հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 27-ին Թուրքիան ցանկանում է միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև․ Էրդողան Երախտապարտ եմ երեկ կայացած ամփոփիչ երթին ձեր մասնակցության համար. Էդուարդ Բաբայանն` Աբովյան համայնքի բնակիչներինՀայաստանի դաշնակիցները շնորհավորել են Ադրբեջանին` ԼՂ հակամարտությունում հաղթանակի կապակցությամբ. Gazeta.ruՎյաչեսլավ Վոլոդինը վերընտրվել է ՀԱՊԿ ԽՎ նախագահ. նրա թեկնածությունն առաջադրել էր Ալեն ՍիմոնյանըՌազմական բարձրագույն ղեկավարությունից եկան ու ասացին՝ Փելա սարի դիրքերը պիտի հանձնեք. ԵԿՄ–ական Երիտասարդ հայ բռնցքամարտիկները մեդալներ են նվաճել Վրաստանում կայացած հուշամրցաշարում Լեռնակերտ գյուղի կամրջի մի հատվածը փլուզվել է, երթևեկությունը դարձել է միակողմանի ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Զարուհի Նախշքարյանին 92-ամյա թոշակառուն տանը նստած վրաերթի է ենթարկվելԼուսինե Ավետյանը դատարանում հրաժարվեց Առուշանյանի դեմ իր ցուցմունքից«Ազատագրական շարժման» շտապ հավաքը Հանրապետության հրապարակում. ուղիղՀզոր փոթորիկ` Թուրքիայում. հայտնի է 4 զոհի մասին (տեսանյութ, լուսանկարներ)Ռեստորանային ոլորտը չի պատրաստվում հնազանդվել ոլորտի համար կործանարար որոշումներին. հայտարարություն Անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն (լուսանկարներ)Ադրբեջանի կողմից հայերի հիմնարար իրավունքների խախտումները կրում են համակարգային բնույթ․ Արցախի ՄԻՊ Հայկ Մարությանը մեկնել է Սանկտ ՊետերբուրգԱռուշը լավ տղա է, եկել ենք աջակցենք նրան․ Քոչարյան ԱՀԿ-ն զգուշացնում է աշխարհում կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի տարածման բարձր ռիսկի մասինՕգնեցեք տանջված ազգին. թալիբների առաջնորդն առաջին անգամ օգնություն է խնդրել աշխարհից
Ամենադիտված