Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի քաղաքապետը և Սարսել քաղաքի ներկայացուցիչը կհայտնվեն Ադրբեջանի «սև ցուցակում»
НКԱդրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան մեկնաբանել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնիի այցն Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ ն, Աբդուլաևան նշել է, թե «Ֆրանսուա Պուպոնին առաջին անգամ չէ, որ անօրինական այց է կատարում Ադրբեջանի տարածք»:
«Ադրբեջանի օրենսդրության խախտման համար պատգամավորի անունը ներառված է այն օտարերկրյա քաղաքացիների ցուցակում, որոնց մուտքն արգելված է մեր երկիր: Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի քաղաքապետի, Սարսել քաղաքի ներկայացուցչի նկատմամբ Ադրբեջանը մուտքի արգելք կսահամանվի»,-ասել է Աբդուլաևան:
Նա ֆրանսիացի պատգամավորի այցն Արցախ «անպատասխանատու և սադրիչ պահվածք» է որակել, որն իբրև « խաթարում է հակամարտությունից հետո տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերը»: