Զույգը սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել Ryanair-ի ինքնաթիռում (տեսանյութ)
Ինքնաթիռի երկու ուղևոր թռիչքի ընթացքում անպարկեշտ գործողություններ են կատարել մյուս ուղևորների աչքի առաջ և տեսանկարահանվել: Համապատասխան տեսանյութը հրապարակել է The Sun-ը:
Կադրերում, որոնք արվել են ականատեսներից մեկի կողմից, կարող եք տեսնել, թե ինչպես է տղամարդը հենվում աթոռին, իսկ նրա ուղեկցուհին կռանում է մինչև ծնկները: Դրանից հետո զույգը սկսում է համբուրվել, իսկ հետո կինը մազերը հետ է տանում և կրկին շարունակում կռանալ դեպի տղամարդու ոտքերը:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Ryanair-ի ինքնաթիռում: Հրապարակված տեսանյութը վրդովեցրել է օգտատերերին: Լրացուցիչ մեկնաբանությունների համար The Sun-ը դիմել է ավիաընկերությանը: