Երևան-Գյումրի ճանապարհին հետաքրքրությունից դրդված կրակող տղամարդը հրավիրվել է բաժին
Чрезвычайный случайԹալինի ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Թալինի վարչական տարածքում՝ դաշտամիջյան հատվածում, կրակոցներ են հնչել։ Նշված վայր ժամանած ոստիկանները ճանապարհից բավականին հեռավորության վրա նկատել են այն քաղաքացուն, որը եղել է որսորդական հրացանով, ապա նրան հրավիրել են ոստիկանություն, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ Թալինի բաժնի ծառայողները ոստիկանության Թալինի բաժին են հրավիրել Թալինի բնակիչ Ենոք Սարգսյանին։
Տեղում պարզվել է նրա ինքնությունը, ինչպես նաև հրացանը եղել է Ե. Սարգսյանի անվամբ՝ օրինական, սակայն նա հետաքրքրությունից դրդված կրակոցներ է արձակել։
Դեպքի փաստով ոստիկանության Թալինի բաժնում հանգամանքները պարզվում են։