«Հայաստան» խմբակցությունը հրաժարվում է պարգևավճարներից. ԱԺ փոխնախագահ
ՏեսանյութերՄի քանի րոպե առաջ մենք իմացանք, որ խորհրդարանի պատգամավորներին, այդ թվում եւ ընդդիմադիր, տրվել են պարգեւավճարներ։ Ընդդիմադիր «Հայաստան» պատգամավորական խմբակցությունը դատապարտում է նման վարքագիծը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունից ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։