Ավտովթարի հետևանքով թիվ 63 երթուղայինի վարորդն ու 4 ուղևոր հոսպիտալացվել են Որոտանում բնակվող երեխաների մի մասը չի կարողանում հաճախել Գորիսում սպորտի և պարի խմբակների. սա խնդրահարույց է. ՄԻՊ Մերկելը հրաժեշտ է տվել Գերմանիայի կանցլերի պաշտոնին (լուսանկարներ, տեսանյութ) Ավտովթար՝ Լոռու մարզում. 37-ամյա վարորդը Dodge-ով Ալավերդի քաղաքում բախվել է պատին. կա վիրավոր Փաշինյանն ու Գրիգորյանը «ջրում» են Արծվաշենի վերադարձի թեման. միակողմանի զիջումնե՞ր կլինեն Ոստիկանների արարքները պաշտոնեական լիազորություններն անցնելու հանցակազմ չեն պարունակել. Ոստիկանություն Ավտոմեքենան 8 մ բարձրությունից ընկել է Աղստև գետը. կան տուժածներ Իսրայելն ԱՄՆ-ից պահանջել է դադարեցնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները ՃՏՊ-ի արդյունքում մահացել է «Բայրաքթար» ԱԹՍ-ի ինժեներ Թարըք Քեսեքչին «Պատերազմի և կորցված հնարավորությունների տարի». Հունաստանում ՀՀ նորանշանակ դեսպանի հոդվածը 

Քաղաքացիական սառը պատերազմ. Վահե Հովհաննիսյան

Բլոգոսֆերա

Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանն իր հոդվածում գրում է.

«Անկախության 30 տարին մենք դիմավորում ենք.

- Կիսանկախությամբ,

- Պարտությամբ՝ տարածքային և մարդկային ծանր կորուստներով,

- Հայկական աշխարհի փլուզմամբ,

- Հայաստանյան հասարակության ներքին խորը պառակտվածությամբ։

Հնարավո՞ր է արդյոք այս կետից վերելք. միանշանակ՝ այո։

Իհարկե, հնարավոր է ունենալ հայկական վերածնունդ և տարածաշրջանային նոր իրողությունների պայմաններում սկսել Հայաստանի՝ որպես ժամանակակից, 21-րդ դարի պետության կառուցումը։

Այս ճանապարհին ամենամեծ խնդիրը քաղաքացիական սառը պատերազմն է, որ այսօր կա Հայաստանում։ 400 հազարը, 680 հազարը և 800 հազարը գտնվում են խորը արժեհամակարգային հակամարտության մեջ։ Մենք չպետք է խուսափենք այս խնդրից, չպետք է թաքցնենք այն։ Լրիվ հակառակը, պետք է բաց խոսենք դրա մասին, փորձենք լսել իրար ու այդպես լուծումներ գտնել։ Հակառակ դեպքում չի հասկացվում, թե ուր կգնանք։

 Մենք գրեթե անհամատեղելիության սահմանին ենք։ Ու ոչ մի ձևական համերգ այն չի կարող շտկել։

Նույն օրվա մեջ չի կարող լինել սահմանային բախում՝ զոհերով, և ռեստորանային աղմկոտ քեֆեր։ Այդպես մենք մենակ ենք թողնում թե´ զինվորին, թե´ նրանց ծնողներին, թե´ բանակին, թե´ պետությանը։

Մենք չպետք է վախենանք ասել, որ ընկերների, բարեկամների միջև առաջանում է անհաղթահարելի լարվածություն՝ ընտրազանգվածին պատկանելու պատճառով։ Եվ դա չի վերանում ընտրության հաջորդ օրը, որովհետև սա քվեաթերթիկի ընտրության հարց չէր. սա արժեհամակարգային ընտրություն է։

 Ես կարծում եմ, որ մենք պետք է պարզ ձևակերպենք մեր տեսակետը՝ 680 հազար ընտրազանգվածի արածի մասին.

- 680 հազարը չհասկացավ, որ երկրի շահը պահանջում էր պարտված պատերազմից հետո ունենալ նոր բանակցող՝ բարդ բանակցություններում։

- 680 հազարը մեզ զրկեց ավելի շահեկան բանակցելու հնարավորությունից։

- 680 հազարը հնարավորություն տվեց, որ աշխարհում մեր մասին ասեն՝ «մենք կարծում էինք, թե հայերն արժանապատիվ ժողովուրդ էին. նման բան չէինք պատկերացնում»։

- 680 հազարը թույլ չի տալիս Հայաստանին՝ հասկանալ սխալները, անել արագ հետևություններ, ճիշտ հաշվարկել ապագա ռիսկերը։ Իսկ սա նոր վտանգի նախաշեմն է։

- 680 հազարը թույլ չի տալիս, որ Հայաստանը մի փոքր տարանջատվի պարտության բեռից։ Հիմա Հայաստանն ու պարտությունը նույն հասկացությունն են։

680 հազարի ճնշող մեծամասնությունը սա չի հասկանում, մանիպուլյացիաների զոհ է՝ Հ1-ի ու Նիկոլի գերին, հատուկ քարոզչատեխնոլոգիաների զոհը, տասնամյակներով չկրթվելու հետևանքը։

Բայց սա չպետք է դառնա թշնամանքի և վիրավորանքների առարկա։ Որքան էլ դու ուզես դիմացի շենքի սալյուտ խփողին խեղդել, միևնույն է, դա չէ լուծումը։ Նրանք շատ են։ Սա բարդ աշխատանք պահանջող խնդիր է։ Պետք է գտնել նրանց հետ ճիշտ խոսելու լեզուն, ճիշտ բանաձևերը և ճիշտ մարդկանց։  

Մենք հիմա քաղաքացիական սառը պատերազմի մեջ ենք. սա շատ վատ ներկա է, և լրիվ անհեռանկար ապագա։ Նրանք, ովքեր այսպես են մտածում, անկախ նրանից , թե այս պահին ՝ քաղաքական- հանրային պրոցեսներում որտե´ղ են գտնվում, ընդդիմությա՞ն մեջ, թե՞ իշխանության, իրար բնական դաշնակից են։

Հաջորդը երկրի հեռանկարի մասին պատկերացումներն են։ Այստեղ մենք կարող ենք լինել և´ դաշնակից,  և´ մրցակից, ու այդ մրցակցությունից վախենալ պետք չէ, դա զարգացման տանող մրցակցություն է, դա անձնային և կոլեկտիվ աճի բերող մրցակցություն է։ Ու կգա մի պահ, երբ «մուրճով լիդերը» կհամարվի անցյալ դար, իսկ «դավաճաններին կախելու» կոչերը՝ դատարկախոսություն։

Հ.Գ. Ապշեցուցիչ է իշխանության պաթոլոգիկ համառությունը սեպտեմբերի 21-ի համերգի թեմայով։ Պարզ երևում է, որ հասարակության մի զգալի հատված դեմ է, որ  դա բերելու է հասարակության պառակտմանը, վիրավորելու է հասարակության մի հատվածին,  ցավ է պատճառելու շատերին։ Սա ինչ համառ տգիտություն է, որ թույլ չի տալիս վերանայել որոշումը։ Սա ստիպում է  մտածել, որ 2018-ից բոլոր կարևոր որոշումները կայացվել են ոչ թե գիտելիքի, փորձի, խելքի հիման վրա, այլ՝ տգետ համառության. Դրա համար էլ  այս վիճակում ենք»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Որտեղ է մեղրամիսն անցկացնում Սոնա Ռուբենյանը (լուսանկարներ)Ավտովթարի հետևանքով թիվ 63 երթուղայինի վարորդն ու 4 ուղևոր հոսպիտալացվել ենՈրոտանում բնակվող երեխաների մի մասը չի կարողանում հաճախել Գորիսում սպորտի և պարի խմբակների. սա խնդրահարույց է. ՄԻՊ«Ուրալ» է գալիս, մարդկանց Գորիս տանում առեւտրի, հետ բերում, հացն ամեն օր ԱԻՆ-ն է հասցնում․ Բարձրավանի վարչական ղեկավար Մերկելը հրաժեշտ է տվել Գերմանիայի կանցլերի պաշտոնին (լուսանկարներ, տեսանյութ)Դեկտեմբերի 4-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանի մոտ զինված տղամարդ է ձերբակալվելԱվտովթար՝ Լոռու մարզում. 37-ամյա վարորդը Dodge-ով Ալավերդի քաղաքում բախվել է պատին. կա վիրավոր Նիկիտա Ջիգուրդան «Գեղեցկուհին ու հրեշը» մյուզիքլում կխաղա կանացի գլխավոր դերը Փաշինյանն ու Գրիգորյանը «ջրում» են Արծվաշենի վերադարձի թեման. միակողմանի զիջումնե՞ր կլինենՊատերազմի հերոս Էրիկը կոմայից դուրս է եկելԻվետա Մուկուչյանի քույրը ճանաչվել է «Միսս Երևան» (լուսանկարներ)Ադրբեջանը 4 տարով ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ Ոստիկանների արարքները պաշտոնեական լիազորություններն անցնելու հանցակազմ չեն պարունակել. Ոստիկանություն Կինն ամեն օր հարյուր հազարավոր դոլարներ աշխատելու միջոց է գտելԱվտոմեքենան 8 մ բարձրությունից ընկել է Աղստև գետը. կան տուժածներ Իսրայելն ԱՄՆ-ից պահանջել է դադարեցնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններըԼոնդոնի թանգարանը զայրացրել է ադրբեջանցիներին (լուսանկար)ՃՏՊ-ի արդյունքում մահացել է «Բայրաքթար» ԱԹՍ-ի ինժեներ Թարըք Քեսեքչին«Պատերազմի և կորցված հնարավորությունների տարի». Հունաստանում ՀՀ նորանշանակ դեսպանի հոդվածըԳիտնականները նշել են սեքսի համար լավագույն ժամանակըԻննա Խոջամիրյանը նեկայացել է «վայրի» ֆոտոշարքովԲլինկենը Ռուսաստանին մեղադրել է Դոնբասում հրադադարի ռեժիմը չպահպանելու մեջԻնչո՞ւ Շուշան Պետրոսյանը ներկա չի գտնվել Հայկոյի հոգեհանգստին. ի՞նչ է Հայկոն ասել նրան իրենց վերջին խոսակցության ժամանակ (տեսանյութ) Հայաստանի տարածքում ադրբեջանական զինուժի շարունակական ներկայությունը մեր տարածաշրջանն ապակայունացնող գործոն է. Արարատ ՄիրզոյանԱդրբեջանական կողմը խախտել է եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմը. Արցախի ՄԻՊԲրիտանուհին դատարանում հաղթել է բժշկին, ով թույլ է տվել իրեն ծնվելԲայրամովը ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում հայտարարել է, որ «ԼՂ հակամարտությունն ավարտված է» «Վիրահատության եմ ենթարկվել». Նանան մանրամասներ է պատմել իր առողջական վիճակի մասինԵԱՀԿ համանախագահող երկրները ԼՂ խնդրի կարգավորման հարցով հայտարարություն են ընդունել Պաշտոնի հասած նախկին ակտիվիստների կարճ հիշողությունըԼավրովն իր թուրք գործընկերոջ հետ քննարկել է Անդրկովկասում իրավիճակի կայունացման հարցը Ստեփանակերտում առանձնատան այրվելու և տանը դի հայտնաբերելու դեպքով քրգործ է հարուցվել Playboy-ի մոդելին դուրս են հանել խանութից՝ չափազանց բաց հագուստի պատճառով (տեսանյութ)Ստորագրվել է 2022թ. Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրըՍուրեն Պապիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են պաշտպանական բնագավառում հայ-ամերիկյան փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցերՄիրզոյանն ԱՄՆ պետքարտուղարին ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ԶՈւ-երի ներթափանցման արդյունքում ստեղծված իրավիճակըԻրենք բանակցում-տապալում են, պատերազմը պարտվում են, հետո թե` իսկ ի՞նչ է անում ընդդիմությունը. Տիգրան Աբրահամյան Չավուշօղլուն խոսել է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու «հնարավորությունների պատուհանի» մասինՓաշինյանի յուրայիններից հաջորդն ու՞մ կայցելի ՊՎԾ-նԵվա Բաղդասարյանը հանդես է եկել կրքոտ ֆոտոշարքով (լուսանկարներ)ԱՄՆ և ՌԴ արտգործնախարարները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում Վերջին հրաժեշտը Արցախում ավելի քան մեկ տարի առաջ զոհված հրետանավորներին (լուսանկարներ) 30-ամյա երիտասարդը Իտալիայի դեսպանատան ճաղավանդակի վրայով անցել ու մտել է դեսպանատան տարածք (տեսանյութ) Թբիլիսին ԵԱՀԿ ԱԳ նախարարների նիստին միջնորդական միջնորդություն է առաջարկել Բաքվին և Երևանին 16 տարեկանում մահացել է հադրութեցի մայոր Հովսեփ Մայիլյանի դուստրը՝ Մարիետա Մայիլյանը Հռոմի պապը սկսում է իր «պատմական այցը» Կիպրոս և Հունաստան«Անկախ դիտորդը» հանցագործության մասին հաղորդում է պատրաստում. Դանիել ԻոաննիսյանԱրարատ Միրզոյանը մասնակցել է ՀԱՊԿ երկրների նախարարական աշխատանքային հանդիպմանը Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ֆիզպատրաստության մարզիչը դասախոսությամբ է հանդես եկել Ռուսաստանում
Ամենադիտված