«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին» «Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում «Հրապարակ». Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց «Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս «Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու 

Տեսչական մարմնի ստուգման հիման վրա կասեցվել է Դիլիջանում ինքնակամ կառուցվող հյուրանոցի շինարարությունը

Հասարակություն

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի Գեղամ Շախբազյանի հանձնարարականի  հիման վրա ստուգում է իրականացվել ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Աբովյան թիվ 5 հասցեում կառուցվող հյուրանոցային համալիրի՝ քաղաքաշինության բնագավառում ՀՀ օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ։ 

Դիլիջան համայնքի ղեկավարի կողմից 27․12․2019 թվականին տրված նախագծման թույլտվությունը՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքը (ՃՀԱ) տրամադրվել է կարգի խախտումով, մասնավորապես՝ բնակելի կառուցապատման համար նախատեսված հողամասում հյուրանոցի կառուցում չի թույլատրվում, ՃՀԱ-ով նախատեսված նախագիծը համայնքի ղեկավարի կողմից համաձայնեցվել է ՃՀԱ-ի պահանջի խախտմամբ, ճարտարապետահատակագծային առաջադրանքում կատեգորիա նշված չի եղել։

Շինարարական աշխատանքներն իրականացվել են հաստատված նախագծից շեղումներով, մասնավորապես՝ սյուները և հեծանները տեղափոխված են, առկա են ջրավազան, սահմանազատող պարիսպ, որը նախագծում բացակայում է։

Կապալառու ընկերությունը շինարարական աշխատանքներն իրականացրել է հաստատված նախագծից շեղումներով, սահմանված կարգի խախտումով են իրականացվել նաև տեխնիկական հսկողությունը, շինարարության հեղինակային հսկողությունը, սեյսմաանվտանգության փորձաքննության դրական եզրակացության տրամադրումը։

Կապալառու, տեխնիկական հսկողություն իրականացնող, հեղինակային հսկողության համար պատասխանատու ընկերություններն ընդունել են իրենց կողմից կատարված խախտումները և կազմված արձանագրությունների վերաբերյալ առարկություններ չեն հայտնել։ Այդպիսով՝ բավարար համարելով խախտումները փաստող ձեռք բերված ապացույցները և ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի (Քաղաքաշինական գործունեության վերահսկողությունը ՀՀ տարածքում քաղաքաշինական գործունեության պետական տեսչական վերահսկողությունն իրականացնում է քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը) և «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» ՀՀ օրենքի 10-րդ (1-ին մաս), 11-րդ, 12-րդ(1-ին մաս), 121-րդ, 14-րդ և 18-րդ հոդվածների դրույթներով (քաղաքաշինության բնագավառում իրավախախտումները և դրանց համար կիրառվող տույժերը)՝ իրավախախտ ընկերությունները ենթարկվել են վարչական պատասխանատվության։ Կապալառու ընկերությունը տուգանվել է 100 հազար, շինարարության որակի տեխնիկական հսկողությունն իրականացնող ընկերությունը՝ 50 հազար, հեղինակային հսկողություն իրականացնող ընկերությունը՝ 20 հազար, փորձաքննության դրական եզրակացություն տրամադրող ընկերությունը՝ 50 հազար ՀՀ դրամով։

 Հաշվի առնելով վերնշյալ խախտումները՝ վերոնշյալ կառույցը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ համարվել է ինքնակամ կառույց:

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածների համաձայն՝ ինքնակամ կառույցների կանխարգելումը, կասեցումը, շինարարության դեպքերի և դրանց հետևանքների վերացումը, վերապահված է համայնքի ղեկավարին։ Ուստի՝ ՔՏՀԱ տեսչական մարմինը գրություն է ուղարկել Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանին՝ առաջարկելով կասեցնել շինարարության թույլտվությունը և ձեռնարկված արդյունքների վերաբերյալ տեղեկացնել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին: Դիլիջան համայնքի ղեկավար Դ․Սարգսյանը պատասխան գրությամբ տեղեկացրել է, որ շինթույլտվության գործողությունը կասեցվել է, շինարարությունը՝ դադարեցվել։

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից առանձին գրություն է հասցեագրվել նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին՝ առաջարկելով վերանայել սեյսմիկ անվտանգության դրական եզրակացություն տված ընկերությանը տրված լիզենզիայի հետագա գործողության իրավաչափությունը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում«Հրապարակ». Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար)Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ ՆեթանյահուԿադիրովը «սադրանք» է անվանել Չեչնիայի ԱԻՆ ղեկավարի ձերբակալությունը Դաղստանում (տեսանյութ)Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ) Ադրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Քիմ Քարդաշյանը սև բիկինիով ցուցադրել է կազմվածքը (լուսանկարներ)Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինԱյս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Գիտնականները պարզել են, թե ինչպես է առողջ ապրելակերպն ազդում ինտիմ կյանքի վրաԱնվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդինԿիմ Չեն Ընը երթևեկել է Պուտինի նվիրած ավտոմեքենայով (լուսանկար)«Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ ներկայացվել է Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ զեկույցԹուրքիայում երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ (տեսանյութ)Ինչ աղետների է հանգեցնելու Փաշինյանի արկածախնդրությունըՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասինԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Պետրոս Ղազարյանի հրավերն ընդունված է․ Եսայի քահանա ԱրթենյանՓաշինյանը հայտնել է՝ ինչ է պետք հաջողակ պետություն ունենալու համար (տեսանյութ)«Ժողվարչապետը» տվեց-անցավ բոլորին. Փաշինյանի «կոմպլեքսներն» ու վախերըԵսայի քահանա Արթենյանին վաղը հրավիրում եմ հյուր․ Պետրոս ՂազարյանՔենիայում ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է երկրի պաշտպանության ուժերի ղեկավարըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նիստ է անցկացնում (տեսանյութ)Արևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը ԲաքվինՏիմատիին դատի են տվել․ պահանջում են 7 միլիոն ռուբլիՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իրանին և ԻսրայելինԱդրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ Ռուբեն ՄելիքյանԹուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJԲրիտանացին փորձել է լազերով կուրացնել ինքնաթիռի օդաչուներին ու հայտնվել է բանտում (տեսանյութ)ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցներըՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք. Ռուբեն Մելիքյան Մեգան Ֆոքսը ցուցադրել է դեմքն առանց դիմահարդարման և շփոթեցրել երկրպագուներինԻրանում հայտարարել են, որ պատրաստ են հարվածել Իսրայելի միջուկային կենտրոններինՄԻԵԴ-ը Կիրկորովին թույլ չի տվել մուտք գործել ԼիտվաՓաշինյանն ու ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր ԵՄ–ում արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալունԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող
Ամենադիտված