Ճապոնիայում հրաբուխ է ժայթքել
Աշխարհ

Ազգային օդերևութաբանական գրասենյակը հայտնել է, որ ճապոնական Սուվանոս կղզում հրաբուխ է ժայթքել:
«Հրաբխային ժայթքման գոտուց 1 կմ շառավղով խոշոր հրաբխային քարերի անկում է գրանցվել»,- հայտնել են գերատեսչությունից:
Տարածքում հինգ բալանոց սանդղակով հայտարարվել է վտանգի երրորդ մակարդակ։ Դեպի լեռներ մուտքը սահմանափակվել է:
Սեյսմոլոգները նախազգուշացրել են կղզում հրաբխային գործունեության հնարավոր շարունակման մասին:
Տուժածների մասին չի հաղորդվում:
Ինչպես հայտնի է, ապրիլին ճապոնական Կագոսիմա պրեֆեկտուրայում ակտիվացել էր Սակուրաջիմա հրաբուխը: