Աշխարհի ամենամեծ ծառը փաթաթվել է հրակայուն ծածկով, որպեսզի պաշտպանված լինի Կալիֆոռնիայից մոտեցող հրդեհներից (լոիսանկար, տեսանյութ)
ВидеоՀրշեջ-փրկարարները փաթաթել են աշխարհի ամենամեծ ծառի հիմքը հրակայուն ծածկոցով` փորձելով փրկել այն Կալիֆոռնիայի Սիերա Նևադայում բռնկված անտառային հրդեհներից, հայտնում է The Guardian-ը:
Սեկվոյայի ազգային պարկի հսկա անտառում գտնվող գեներալ Շերմանի հսկայական ծառը, մյուս սեկվոյաները, անտառների թանգարանի ծառերը պատվել են հրակայուն ծածկով, որպեսզի պաշտպանված լինեն ուժգին հրդեհի հավանականությունից։
Ալյումինե փաթույթը կարող է դիմակայել ինտենսիվ շոգին:
Շերմանի ծառը աշխարհում ամենամեծն է իր ծավալով՝ 1487 խորանարդ մետր։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Ազգային պարկի լրատվական ծառայությունը: Այն ունի 84 մետր բարձրություն և հողի մակարդակում` 31 մետր շրջագիծ:
Անտառային հրդեհները այրել են Կալիֆոռնիայի գրեթե 9195 քառ. կմ մակերես` ավերելով հարյուրավոր տներ: