Յալթայի ընտրատեղամասերից մեկում քվեարկելու է եկել «վերարկուով ձի» (տեսանյութ)
ՏեսանյութերՅալթայի բնակիչներից մեկը տեղամաս է եկել «վերարկուով ձիու» տեսքով: Այս դրվագի մասին հայտնել է քաղաքի վարչակազմի ղեկավար Յանինա Պավլենկոն:
«Ընտրողները տարբեր են Յալթայում: 514 -րդ տեղամասում, օրինակ, քվեարկության է եկել «վերարկուով ձին»,-գրել է նա Facebook-ում՝ ցուցադրելով վերջինիս մասնակցությամբ տեսանյութը:
Ինչպես հայտնել ենք, սեպտեմբերի 17-19-ը Ռուսաստանի քաղաքացիները կընտրեն ութերորդ գումարման Պետդումայի 450 պատգամավոր:
Այս տարի ընտրություններին գրանցվել է 3,8 հազար թեկնածու 14 կուսակցությունից: