Պելեի դուստրը հոր հետ համատեղ լուսանկար է հրապարակել հիվանդանոցից (լուսանկար)
ՍպորտՖուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն բրազիլացի Պելեի դուստրը՝ Քելլի Նասիմենտոն, հայտարարել է, որ հայրն ապաքինվում է և հրապարակել է համատեղ լուսանկար:
Ուրբաթ օրը բրազիլական ԶԼՄ-ները հայտնեցին, որ Պելեն տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք:
«Այս լուսանկարը հենց նոր արված է: Նա ժիլետով է, քանի որ Սան Պաուլուում ցուրտ է: Վերականգնման գործընթացը լավ է ընթանում՝ նման վիրահատությունից հետո նրա տարիքի տղամարդու վերականգնման տիպիկ սցենարով՝ երբեմն երկու քայլ առաջ է և մեկ քայլ հետ: Երեկ նա հոգնել էր և մի փոքր վատ էր զգում: Այսօր նա երկու քայլ քայլեց», - գրել է Նասիմենտոն Instagram-ի իր էջում:
Ինչպես հայտնել ենք, Պելեն ենթարկվել է վիրահատության՝ հեռացնելու հաստ աղիքի ուռուցքը: Ուռուցքը հայտնաբերվել է հետազոտության ընթացքում, որին ավելի վաղ ենթարկվել էր «Ֆուտբոլի արքան»: