Ավստրալիայում կորոնավիրուսային սահմանափակումների և պատվաստման դեմ բողոքի ցույցերի ժամանակ ավելի քան 260 մարդ է ձերբակալվել, վիրավորվել է 10 ոստիկան (լուսանկարներ, տեսանյութ)
ВидеоԱվստրալական Վիկտորիա նահանգի Մելբուռն քաղաքում առնվազն 10 ոստիկան է վիրավորվել կորոնավիրուսի պատճառով արգելափակումների դեմ ցուցարարների հետ բախումների ժամանակ, վելի քան 260 մարդ բերման է ենթարկվել, հայտնում է 9News-ը:
Ընդհանուր առմամբ` բողոքի ցույցերին վերջ դնելու համար քաղաքի կենտրոնում ներգրավվել է ավելի քան երկու հազար ոստիկան:
Հաղորդվում է, որ 193 մարդ բերման է ենթարկվել՝ կապված կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների խախտման հետ, մնացածը՝ այլ հանցագործությունների` մասնավորապես՝ ոստիկանության ծառայողների վրա ենթադրյալ հարձակման համար:
Ինչպես հայտնում է The Age թերթը, Ռիչմոնդ քաղաքի Մելբուռն քաղաքի ծայրամասում ոստիկանները արցունքաբեր գազ են օգտագործել, քանի որ ցուցարարները ճեղքել են ոստիկանական գիծը: Ինչպես հայտնում է Canberra Times-ը, Ռիչմոնդում հավաքվել է մոտ 500-700 ցուցարար: