Մահացել է ակադեմիկոս Էդվարդ Չուբարյանը
SocietyՑավով տեղեկացնում ենք, որ 85 տարեկան հասակում կյանքից հեռացավ հայ մեծանուն ֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Երևանի պետական համալսարանի Գուրգեն Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի պատվավոր վարիչ Էդվարդ Վարդանի Չուբարյանը։ Այս մասին հայտնում են Երևանի պետական համալսարանից։
«Ցավակցում ենք ընտանիքի անդամներին և հարազատներին»,- ասված է հայտարարության մեջ։
Ակադեմիկոս Չուբարյանը հեղինակ է շուրջ 150-ից ավելի գիտական աշխատանքների և բուհական դասագրքերի։ Դրանք զեկուցվել են նախկին միութենական ու միջազգային գիտաժողովներում և լայն ճանաչում են գտել ինչպես նախկին միության, այնպես էլ արտասահմանյան գիտական շրջանակներում: