Ռուս սահմանպահները գնացել են անհետացած քասախցիների հետևից. նրանք կվերադարձվեն հայկական կողմին. Վովա Վարդանով
ՏեսանյութերՌուս սահմանպահները գնացել են Որոտանի հատվածում անհետացած երկու քասախցիների հետևից.նրանք կվերադարձվեն հայկական կողմին: Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարել է «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ Վովա Վարդանովը.
«Այն երկու քաղաքացիների հետևից, որոնց թուրքերը երեկ տարել էին Որոտանի ճանապարհից, քիչ առաջ գնաց ռուս սահմանպահների ավտոմեքենան: Այդ երկու քաղաքացուն թուրքերը գերեվարել էին երեկ՝ մերսեդես մակնիշի մեքենայով, քասախցի երկու տղա էին, ռուսները նրանց վերադարձնելու են հայակական կողմից»,-ասել է Վովա Վարդանովը: