Անհայտ անձը կրակ է բացել Պերմի պետական համալսարանում․ կան զոհեր (տեսանյութ)
ՏեսանյութերՊերմի պետական համալսարանի շենքերից մեկում անհայտ անձը կրակ է բացել, կան զոհեր, հայտնում է ՏԱՍՍ֊ը:
«Երկուշաբթի անհայտ անձը մտել է համալսարանի շենք և կրակ բացել հրազենով: Ուսանողներից ոմանք համալսարանի դասասենյակներում կարողացել են թաքնվել: Որոշ ուսանողներ ցած են նետվել պատուհանից»,֊ ասել է աղբյուրը:
Շրջանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վիրավորվել է 19 մարդ, մահացել է 5 մարդ:
«Մոսկվայի ժամանակով՝ ժամը 09:00֊ի սահմաններում անհայտ անձը տրավմատիկ զենքով մտել է Պերմի համալսարանի տարածք և կրակ բացել փողոցում», - ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: