Դանակահարության հետևանքով մահացել են ՀԲԸՄ անդամ երկու կանայք
БлогосфераԴանակահարության հետևանքով մահացել են ՀԲԸՄ անդամ երկու կանայք։ «Հայկական բարեգործական ընդհանուր միությունը» ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ միության երկու կանայք դանակահարության հետևանքով մահացել են սեպտեմբերի 17-ին՝ Նիդերլանդներում։
«Մենք կորցրինք մեր սիրելիներից երկուսին, որոնք տարիներ շարունակ նվիրված ծառայել են ՀԲԸՄ-ին։ Երկուսն էլ խորհրդի անդամներ են եղել։ Տիկին Մարալ Տեր-Մովսեսիանը կանանց կոմիտեի նախագան էր, իսկ տիկին Ծնունդ Կարդանակեանը՝ կոմիտեի անդամ։ Մեր խորին ցավակցություններն ենք հղում մահացածների ընտանիքներին, հարազատներին և ՀԲԸՄ վարչությանը»,- նշված է հաղորդագրությունում։