Армении угрожает внутренняя блокада. Oпасности сдачи «анклавов» Большая политика и маленькая Арпи Пашинян 20 шагов властей против Ай Дата В Первопрестольном Святом Эчмиадзине отслужена литургия поминовения Святых мучеников Геноцида армян Католикос Всех Армян обратился к народу с призывом солидарности и единства Между двумя камнями. Кого в конечном итоге «кинет» Пашинян? Раздел «Арцах» был удален с сайта офиса Заре Синаняна Цена на газ может вырасти. Последствия односторонних уступок Пашиняна Какое отношение к Фонду Сороса имеют «пионеры» компании против ААЦ 40 провалов за 6-летнее правление Пашиняна 

Համարձակվել եմ բարձրաձայնել կենտրոնի խնդիրների մասին. «Երևան իմ սեր»-ի տնօրենը ստիպում է ազատվել աշխատանքից

Общество

«Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրեն  Գագիկ Արզումանյանն ու «Լուսէ» կենտրոնի ղեկավար Գոհար Գալստյանը հիմնադրամի որոշ աշխատակիցների հետ առանց պատճառաբանության խզում են աշխատանքային պայմանագրեր՝ չվճարելով կենտրոնի մասնագետների աշխատավարձերը։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց հիմնադրամի աշխատակից Դավիթ Հարությունյանը։ 

Օգոստոսի  13-ին կենտրոնի մասնագետներից մեկին՝ Դավիթ Հարությունյանին, առաջարկել են ստորագրել աշխատանքային պայմանագրի լուծարման փաստաթուղթը, ինչից նա հրաժարվել է. «Այնտեղ աշխատում եմ 2018 թվականի ապրիլից: Եվ հիմա, ինձ ներկայացնում են համաձայնագիր, և ասում՝ այն ստորագրեմ: Ներկայացվել է ծանուցագիր և համաձայնագիր միասին, առաջարկվել է ստորագրել փոխադարձ համաձայնությամբ պայմանագիրը լուծելու մասին։ Չեմ ստորագրել այն. տեղեկանք եմ խնդրել, որ տան, անգամ, դա չեն տվել: Փոխտնօրենն ինձ ասաց՝ երբ կստորագրես, այդ ժամանակ էլ կստանաս տեղեկանքը»,- ասաց Հարությունյանը։

Վերջինս նշեց, որ կենտրոնի բոլոր աշխատակիցները ստացել են գումար, բացի իրենից: Տնօրինության նման պահվածքը իր հանդեպ Դավիթը կապում է 2020 թվականի դեպքերի հետ.  «2020թ-ի ձմռանը Գոհար Գալստյանը ստիպել է նամակ գրել «Երևան իմ սեր» հիմնադրամի այն ժամանակվա տնօրեն Արշակ Կարապետյանի դեմ, ես հրաժարվել եմ ստորագրել այդ նամակի տակ, որից հետո լարվեցին Գոհար Գալստյանի հարաբերություններն իմ և նամակին չմիացած այլ աշխատակիցների հետ»,- նշեց կենտրոնի մասնագետը՝ հավելելով՝ իրեն աշխատանքից ցանկանում են ազատել նաև այն պատճառով, որ խնդիրների մասին նա չի լռում.

«Մեր կենտրոնում բազմաթիվ սխալներ են լինում, որոնց մասին ես չեմ լռում, համարձակվել եմ բարձրաձայնել այդ խնդիրների մասին: Մեզ ուղարկել էին 2 շաբաթ հարկադիր պարապուրդի, հարցրել եմ՝ ինչո՞ւ եք ուղարկում, միայն նրա համար, որ դո՞ւք եք այդպես ուզում, չէ՞ որ մեր պայանագիրը շարունակում է գործել: Բոլորիս ուղարկեցին հարկադիր պարապուրդի, քանի որ նրանց սիրտը այդպես էր ուզում, բայց մեր պայմանագրի մեջ չկար նման դրույթ»,- ասաց Դավիթը՝ շարունակելով թվել աշխատողի այն իրավունքները, որոնք, ըստ նրա, ոտնահարվել են.

«Տարիներ շարունակ մենք աշխատել ենք այդ կենտրոնում,  խուսափել են մեզ՝ որպես աշխատողի գրանցել, այսինքն՝ մենք որպես աշխատակից չենք եղել, այլ՝ ծառայություն մատուցող. այդպես էլ չենք ստացել աշխատողի կարգավիճակ: Երբևէ չենք օգտվել մեր ամենամյա արձակուրդից, բուժզննումից, այսինքն՝ այն մասնագետները, որոնք որ աշխատում են երեխաների հետ, չունեն առողջական գրքույկ, որը ցույց կտա՝ իրենք առողջ են: Ես շուրջ մեկ տարի է, ինչ ունեմ հիփոթեք ու զրկվել եմ իմ եկամտային հարկի վերադարձից, այսինքն՝ անդադար աշխատել եմ՝ ունենալով այսպիսի կորուստներ»,- ասաց Դավիթ Հարությունյանը՝ հավելելով՝ այդ հարցերը շուտով իրենց գնահատականը կստանան իրավական հարթակում:

Մասնագետը պնդում է, որ 2018 թվականից նա «Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրեն  Գագիկ Արզումանյանին «Լուսէ» կենտրոնում տեսել է ընդամենը 1 կամ 2 անգամ, իսկ Գոհար Գասպարյանն էլ հրաժարվել է մասնակցել մասնագետների պարապմունքներին՝ պատճառաբանելով, թե չի ուզում խանգարի, թե վստահում է իր մասնագետներին:

Հակառակ այն փաստի, որ աշխատանքից ազատվելու համաձայնագիրն ինքը չի ստորագրել, սեպտեմբերին փորձել է վերադառնալ աշխատանքի, սակայն, ապարդյուն. «Տնօրինությունը զանգահարել է նույնիսկ երեխաների ծնողներին՝ նշելով, որ չեղարկվել են իմ պարապմունքները: Իրենք ամեն ինչ արել են, որ ես այդ կենտրոնում չլինեմ. փոխել են աշխատասենյակիս կողպեքը, հանել են իմ անուն-ազգանունը, սակայն ես մտել եմ ներս, գրիչով ավելացրել եմ այն և կողքը ստորագրել»,- ասաց կենտրոնի մասնգետը:

Դավիթ Հարությունյանը բացառում է իր վերադարձը «Լուսէ» կենտրոն, միայն թե տնօրինությունից պահանջում է, որպեսզի վճարեն պայմանագրով սահմանված իր՝ օգոստոս և սեպտեմբեր ամիսների աշխատավարձը:

Հավելենք, որ «Երևան իմ սեր» հիմնադրամի հոգաբարձումների խորհրդի նախագահը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն է, որին էլ բաց նամակով դիմել է Դավիթ Հարությունյանը.

Քանի որ ՀՀ նախագահ, Երևան իմ սեր հիմնադրամի խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանին իր իսկ ենթակաները դարձնում են անձեռնմխելի անձ, ուստի ես՝ Երևան իմ սեր հիմնադրամի Լուսէ սոցիալ-վերականգնողական կենտրոնում մոտ 4 տարի աշխատած մասնագետս, որոշեցի այս կերպ՝ հրապարակային տեղեկացնել Հանրապետության նախագահին և բոլորին, թե իրականում ինչ է կատարվում  բարի համբավ ունեցող Լուսէ կենտրոնում՝ հույս ունենալով, որ Արմեն Սարգսյանն անձամբ հետամուտ կլինի խնդիրների կարգավորմանը:

Իմ աշխատանքային /քաղիրավական/ պայմանագիրը խզվել է ՊՆ-ի կողմից զորահավաքի հայտարարման ընթացքում:

Եղել են աշխատավարձից պահումներ՝ սկսած 3 հազար դրամից: Դրանք կրել են պարբերական բնույթ և կան գրավոր ապացույցներ: Անհրաժեշտության դեպքում կարող եմ ներկայացնել: Աշխատել ենք տոնական, հանգստյան և կամ ոչ աշխատանքային օրերին, ինչպես նաև արտաժամյա և մեզ չեն վճարել դրա դիմաց, այսինքն՝ վճարվել ենք սովորականի պես։

Ինձ և այլ աշխատակիցների ուղարկել են հարկադիր պարապուրդի, փոխարենը կենտրոնի տնօրենն ընտրողաբար աշխատանքի է կանչել բացառապես իր հետ մտերիմ աշխատակիցներին:

Առկա է աշխատակիցների արտահոսք, մասնագետների քանակի կրճատում: Օրինակ հիմա աշխատում է ընդամենը մեկ էրգոթերապիստ՝ նախկին երեքի փոխարեն, այն էլ՝ ոչ ամբողջ դրույքով: Երևան իմ սեր հիմնադրամի Լուսէ կենտրոնի տնօրեն Գոհար Գալստյանն աշխատանքից ազատում է երեխայի իմացական ոլորտի զարգացման համար պատասախանատու հատուկ մանկավարժին, ինչը մեծ դժգոհություն է առաջացրել Լուսէ կենտրոն այցելող երեխաների ծնողների մոտ: Ծնողների դժգոհություներն ապացուցող բազմաթիվ նամակագրություններ կան: Ավելին՝ կան  ծնողներ, ովքեր պատրաստ են նույնիսկ տեսախցիկների առաջ խոսել բոլոր այն խնդրիների մասին, որոնք վերջին ամիսներին նկատում են Երևան իմ սեր հիմնադրամի մանկական կենտրոնում: Երաժշտության ոլորտում բարձր որոկավորում ունեցող մասնագետը ևս լքեց Լուսէ կենտրոնը և հիմա բոլորովին նոր աշխատակցի են ընդունել աշխատանքի: Հոկտեմբերի 1-ին հերթական մասնագետն է հեռանում աշխատանքից: Ի դեպ, բոլորին զգուշացնում են՝ եթե դժգոհեք, միանաք նախագահին ուղղված նամակին, իրավական լուրջ խնդիրներ կունենաք: Կենտրոնի տնօրեն Գոհար Գալստյանը մեզ անվանում է բոնբոներկայով աշխատող մասնագետներ, բայց ծնողները պնդում են, որ ավելի մեծ տուփով շոկոլադներ էլ տալիս են հենց Գոհարին, նաև՝ գյուղից բերված խնձոր, տորթեր, նվերներ և այլն։

Երեխաների հետ աշխատող և որևէ մասնագետ չունի անձնական սանիտարական (բժշկական) գրքույկ, որը պարտադիր է տվյալ ոլորտում աշխատողների համար:

ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի, ՀՀ կառավարության անդամների, ԱԺ պատգամավորների և Հայաստանում հավատարմագրված դեսպանների այցի ժամանակ Զատիկ՚ երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ-ից երեխաներ են տեղափոխում Լուսէ կենտրոն, որպեսզի ՀՀ նախագահի տիկնոջը, դեսպաններին, նախարարներին ու պատգամավորներին  ցույց տան մասնակից երեխաների մեծ քանակ՝ թե իբր Լուսէ կենտրոնում այս պահին այդքան երեխա է սոցիալ-վերկանագնողական ծառայություն ստանում: Իսկ թե ինչու հենց Զատիկից, որովհետև այնտեղի ղեկավարությունը Գոհար Գալստյանի հետ բավական մտերիմ է:

Խնդրել եմ տեղեկանք տրամադրել աշխատանքի վայրից, չեն տրամադրել՝ Երևան իմ սեր հիմնադրամի փոխտնօրենը պատճառաբանել է՝տեղեկանք կտրամադրենք միայն այն դեպքում՝ եթե ստորագրես պայմանագրի լուծման համաձայնագիրը։

Կան հեռախոսային ձայնագրություններ, որտեղ Գոհար Գալստյանը ծնողին ստում է, թե ես մեկնել եմ Հայաստանից, ունենք փոխադարձ համաձայնություն՝ պայմանագրի լուծման մասին:

2020թ-ի ձմռանը Գոհար Գալստյանը ստիպել է նամակ գրել Երևան իմ սեր հիմնադրամի այն ժամանակվա տնօրեն Արշակ Կարապետյանի դեմ: Ես հրաժարվել եմ ստորագրել այդ նամակի տակ, որից հետո լարվեցին Գոհար Գալստյանի հարաբերություններն իմ և նամակին չմիացած այլ աշխատակիցների հետ:Նամակը ևս կարող եմ տրամադրել:

Երբեմն մեկ երեխան ստանում է նախատեսվածից ավելի՝ մի քանի եռամսյակ ծառայություններ, իսկ որոշ երեխաներ սպասում են տարիներ շարունակ, սակայն Մարդու իրավունքների պաշտպանին կամ որոշ պաշտոնոտար անձանց դիմելուց հետո, խնդիրը լուծվում է և հնարավորություն են ստանում օգտվել թերապևտիկ ծառայություններից։ Փոխարենը Լուսէ կենտրոնի տնօրենը Երևան իմ սեր հիմնադրամն ընտանեկան հանգստի հրաշալի վայր է դարձրել: Ընտանիքի 4 անդամները՝ ներառյալ 3 երեխաները հաճախ են լինում հիմնադրամում, ուտում են, ժամանակ են անցկացնում, օգտագործում կենտրոնի ռեսուրսները, խաղերը, նույնիսկ քնում, երբեմն նաև՝ դայակի հետ։

Խնդիրների  մասին տեղյակ է եղել Երևան իմ սեր հիմնադրամի տնօրեն Գագիկ Արզումանյանը, որը նախկինում եղել է Ֆինանսների փոխնախարար, բայց նաև նրա անունը կապված է  Թեղուտի հանքավայրի շահագործման և ծառահատման հետ և հիմնադրամում ասում են, թե Գագիկ Արզումանյանը համակարգում է ՀՀ նախագահին պատկանող հայաստանյան բիզնեսները, դրա համար էլ հիմնադրամում առհասարակ չի լինում, ուստի նրան նամակ գրեցի, բայց Արզումանյանը նույնիսկ իրեն ուղղված իմ գրավոր որևէ նամակին չի պատասխանել այդ թվում՝ փոստային ծառայության պատվիրված նամակին: Խնդիրների մասին տեղյակ են նաև հիմնադրամի փոխտնօրենը,  կենցաղային հարցերով զբաղվող Կարեն Տեր-Մարտիրոսյանը և Արմեն Սարգսյանի գրասենյակի քարտուղարուհի Նաիրա Մակարյանը:

Երբ հիմնադրամի ղեկավարությանը տեղեկություններ են հասել, որ մտադիր եմ նախագահին դիմել բաց նամակով, փորձում են Լուսէ կենտրչոն այցելող երեխաների ծնողներին հրավիրել, զրուցել, որ հանկարծ չդժգոհեն: Անգամ ջրծաղիկով հիվանդ երեխային են հրավիրում՝ ինչ-որ տեսանյությում նկարահանվելու պատրվակով:

Հարգելի պարոն նախագահ՝ նամակում նշված բոլոր խնդիրների ապացույցները կարող եմ ներկայացնել: Խնդրում եմ ընթացք տալ այս նամակին:

Զվարթ Պետրոսյան

 

 

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Армении угрожает внутренняя блокада. Oпасности сдачи «анклавов» Большая политика и маленькая Арпи Пашинян20 шагов властей против Ай ДатаВ посольстве Армении в Китае состоялось мероприятие памяти жертв Геноцида армянУшел из жизни доктор исторических наук, профессор Николай ОваннисянСерж Саргсян о нынешней делимитации границы с Азербайджаном: Процесс не приведет Армению к мируВ Москве в Кафедральном соборе Святого Преображения отслужена литургия в память жертв Геноцида армянВ Первопрестольном Святом Эчмиадзине отслужена литургия поминовения Святых мучеников Геноцида армянУченые выяснили, какие существа на Земле первыми научились светитьсяМарукян: Получается, что не нужно требовать у Баку покинуть оккупированные территории Армении?Генерал: Сколько можно отдавать земли по частям?Microsoft передумала блокировать свои программы в РоссииАрмянский народ вновь борется против ненависти: председатель Палаты представителей УругваяОплакивая трагедию, мы ценим стойкость армянского народа: Послание Джо БайденаПоддержка незаконно содержащимся в бакинской тюрьме армянским заключённым. Марш в ЦицернакабердПосол Литвы почтил память жертв Геноцида армянПолковник: Демаркация не укрепит наши границыУмерла скандальная блогерша Лена МироАзербайджан не остановится, потому что есть атмосфера безнаказанности: Жан- Люк МеланшонАбхазия чтит память жертв Геноцида армянАрмянский народ пережил первый геноцид XX века и первую этническую чистку XXI века: выступление Натали Луазо в ЕПВ Норатусе за сутки погибли двое мужчин – вследствие взрыва и огнестрельного раненияВ Цицернакаберде супругу премьер-министра Армении встретили криками «Никол - предатель», «Никол – убийца»Часть подвергнутых приводу у села Баграташен граждан отпущены на свободуСпикер парламента: Мы чтим память 1,5 миллиона невинных жертв Геноцида армянОмбудсмен: В Армении слишком много применяется арест в качестве меры пресеченияДрузья и коллеги Рубена Варданяна инициировали маршГеноцид армян - самое ужасное преступление в истории человечества: Фабио Массимо КастальдоГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюПрезидент Армении: Борьба с безнаказанностью имеет важное значение для восстановления исторической справедливостиПосольство России в Армении опубликовало запись на армянском языке в день памяти жертв Геноцида армянПосол Бельгии в Армении в Мемориальном комплексе Цицернакаберда почтил память жертв Геноцида армян в Османской империиСегодня мы чтим память жертв Геноцида армян: Марина КальюрандФранцузы и армяне навсегда связаны: МакронГенсек ОДКБ заявил о попытках Запада распространять деструктивный контент в других странахКатоликос Всех Армян обратился к народу с призывом солидарности и единстваЭрдоган в связи с 24 апреля сделал очередное заявление, отрицающее исторические реалии 1915 годаС утра поток людей к мемориалу «Цицернакаберд» в Ереване не прекращаетсяВ 21 веке, мы стали свидетелями очередной политики этнических чисток и ее последствий: МИДГеноцид армян – это не просто трагедия прошлого, это продолжающаяся действительность: депутат ЕвропарламентаПремьер-министр Никол Пашинян почтил память жертв Геноцида армян в ЦицернакабердеПослание премьер-министра Никола Пашиняна по случаю 109-й годовщины Геноцида армянГенсек: решение Армении покинуть ОДКБ или остаться в ней будет суверенным выбором страны109 лет спустя: День памяти жертв Геноцида армянПремьер-министр Армении присутствовал на концерте, посвященном памяти жертв Геноцида армянАрхиепископ Аршак Хачатрян: Народ, возможно ли создать мирный союз между палачом и жертвой?В мемориальном комплексе Цицернакаберд завершилось факельное шествиеМежду двумя камнями. Кого в конечном итоге «кинет» Пашинян?Раздел «Арцах» был удален с сайта офиса Заре СинанянаВ селе Киранц также проходит факельное шествие
Самое популярное