ԱՄՆ Պետդեպարտամենտը չի ճանաչել ՌԴ Պետդումայի ընտրությունները` որպես «ազատ և արդար»
МирՊետդումայի ընտրությունները, որոնք անցկացվել են Ռուսաստանում սեպտեմբերի 17-19-ը, անցել են ազատ և արդար ընթացակարգերին չհամապատասխանող պայմաններում: Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի երկուշաբթի օրը տարածած հայտարարության մեջ:
«Ռուսաստանի կառավարության կողմից օտարերկրյա գործակալների, ծայրահեղական և անցանկալի կազմակերպությունների մասին օրենքների կիրառումը զգալիորեն սահմանափակել է քաղաքական բազմակարծությունը և թույլ չի տվել Ռուսաստանի քաղաքացիներին իրականացնել իրենց քաղաքացիական և քաղաքական իրավունքները», - ասվում է հայտարարության մեջ:
Բացի անկախ քաղաքական առաջնորդների մարգինալացումից, ավելացվեցին նաև այլ սահմանափակումներ, որոնց պատճառով, մասնավորապես, ընտրությունները մնացին առանց ԵԱՀԿ մոնիտորինգի: Սա նվազեցրեց ընտրության թափանցիկությունը, ինչը արդար ընտրությունների առանցքային տարրն է, նշել է Պետդեպարտամենտը:
«Այս գործողությունները հակասում են ԵԱՀԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների առջև Ռուսաստանի ստանձնած պարտավորություններին, ինչպես նաև քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրին», - ասվում է հայտարարության մեջ:
Այս առումով Պետդեպարտամենտը «կոչ է անում» Ռուսաստանին «կատարել իր պարտավորությունները» և դադարեցնել քաղաքացիական հասարակության, քաղաքական ընդդիմության և անկախ լրատվամիջոցների վրա ճնշումների արշավը:
Միացյալ Նահանգները չի ճանաչի Ուկրաինայի տարածքում անցկացված ընտրությունների արդյունքները՝ ի աջակցություն նրա ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ասվում է հայտարարության մեջ: