Безопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна «Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи Пашиняна Карт-бланш Запада Баку на начало новой войны Российско-Армянский клуб «Библио-Глобуса» Замминистра ИД Армении в Эр-Рияде встретился с замминистром ИТ Саудовской Аравии Задача правительства - адаптировать народ к меняющейся ситуации: Никол Пашинян Истинное отношение граждан к «революционерам» Неприкрытый страх Пашиняна перед «консенсусом минус один». Посыл властей Подводные камни «таинственного» ужина. Кто отсутствовал на собрании Анны Акопян 

Մեզ անհրաժեշտ է ազգային ինքնության և պետականության խորին գիտակցում. ՀՀ նախագահի ուղերձը

Политические

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ:

«Սիրելի' հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության հարգելի' քաղաքացիներ, Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 30-ամյակը: Լրանում է բարդ ու ճգնաժամային իրավիճակում, երբ առկա են բազում խնդիրներ ու մարտահրավերներ: Լրանում է աղետաբեր պատերազմի տարելիցի նախօրյակին, հազարավոր երիտասարդների կորստի ցավի, գերության կամ անհայտության մեջ գտնվող մեր հայրենակիցների անորոշ ճակատագրերի, մեր հոգու և մարմնի չսպիացող վերքերի, ընդհատված երազանքների պայմաններում: Լրանում է մի ժամանակ, երբ աշխարհի հետ միասին պարտադրված ենք դիմագրավել կորոնավիրուսի համավարակին: Լրանում է մի ժամանակաշրջանում, երբ երկիրը մեր միասնական ուսի, մեր մտքի ու համատեղ ջանքի մեծագույն կարիքն ունի, երբ մեր ինքնությունն առավել խորությամբ հասկանալու և այն պաշտպանելու անհրաժեշտություն կա, երբ միասնականության ու միմյանց լսելու, հասկանալու, փոխադարձ հարգանքի ու հանդուրժողականության, միմյանց ցավը կիսելու և միմյանց սատար լինելու խիստ կարիք կա:

30 տարի առաջ նույնպես, ինչպես այսօր, մեր ժողովրդի համար բարդ ժամանակահատված էր, և կրկին նույն հարցադրումը՝ կկարողանա՞նք հաղթահարել և ինչպե՞ս: Եվ հաղթահարեցինք. 1991թ.սեպտեմբերի 21-ին իրականություն դարձրեցինք մեր բազմամյա երազանքը՝ Հայաստանի Հանրապետությունը հռչակեցինք անկախ պետություն: Ընդ որում, ոչ ոք մեզ անկախությունը չնվիրեց: Մենք ինքներս ձգտեցինք, պայքարեցինք և հասանք: Հասանք ոչ միայն կամքի ու նվիրվածության, այլև մեր հայրենակիցներից շատերի կյանքի գնով:

Վերստին խոնարհվում եմ բոլոր նրանց հիշատակի առաջ, ովքեր իրենց զոհաբերեցին Հայաստանի անկախության, ինքնիշխանության, Արցախի ազատության և անվտանգության համար: Խորին հարգանքս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել անկախության ձեռքբերման մեջ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

30 տարվա ընթացքում տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չենք կարողացել լիարժեք իրացնել անկախության ընձեռած հնարավորությունը, չենք կարողացել զարգացնել հաղթանակն ու հաջողությունը: Կարծես թե դրա համար ամեն ինչ առկա էր՝ երազանքից մինչև գաղափար, ոգևորությունից մինչև կամք, անցյալի փորձից մինչև ապագայի ձգտում:

Մինչդեռ այսօր պարզվում է, որ ըստ արժանվույն չենք գնահատել այն, ինչ ունեինք: Ավելին, թերագնահատել ենք ինչպես ձեռքբերումները, այնպես էլ կորուստները:

 Մեր ոգին ծառայեցրել ենք ոչ այնքան իրական հաջողություն ստեղծելուն, որքան ցանկալի հաջողությամբ ուրախանալուն:

Շուրջ երեսուն տարի անց ստացած հարվածը, ցավոք, նոր պատերազմի տեսքով էր...

Այսօր միահյուսվում են մեր երկրի և ժողովրդի պատմությունը, ներկան և ապագան: Մենք պետք է դասեր քաղենք անցյալից: Միևնույն ժամանակ, չպետք է թույլ տանք, որ անցյալը կաշկանդի մեզ առաջ քայլել:

Մեր հայրենիքի կարեւորագույն խնդիրը մնում է և դեռ երկար ժամանակ լինելու է ազգային անվտանգությունը։ Մենք պարտավոր ենք ամեն ինչ անել մեր անվտանգության համակարգն ամրապնդելու համար: Առանց ուժեղ անվտանգության համակարգի չի կարող լինել ո՛չ զարգացում, ոչ էլ առաջընթաց:

Պետք է ավելի շատ ջանքեր ուղղենք մեր Հայրենիքի՝ Հայաստան ու Արցախի ապագային միտված զարգացմանը: Բայց նախ և առաջ պետք է իրականության մեջ, այլ ոչ թե զգացմունքային դաշտում գնահատենք ու գիտակցենք անկախ պետականության կենսական արժեքը:

Պետականությունը դառնում է իրողություն, երբ ապրում է մեր մեջ, մեր աշխատանքում, մեր կենսակերպում, մեր ընտանիքում, մեր մտածողության մեջ:

Մենք պետք է ունենանք ազգային և պետական հստակ օրակարգ, տեսլական և ծրագիր, որոնք պետք է նաև ուղղորդեն մեր գործողությունները մեր գործընկերների հետ շփումներում և ընդհանրապես միջազգային հարաբերություններում: Մեզ անհրաժեշտ է ազգային ինքնության և պետականության խորին գիտակցում:

Անհրաժեշտ է միասնություն՝ Հայրենիքը դարձնելու անվտանգ, պաշտպանունակ, ուժեղ և բոլոր առումներով առողջ պետություն: Անհրաժեշտ է համբերություն և այն բանի գիտակցում, որ դժվարությունները ժամանակավոր են, և մենք կարող ենք դրանք հաղթահարել: Անհրաժեշտ է հեռատեսություն՝ անգամ ներկայիս իրավիճակում տեսնելու նոր հնարավորություններ:

Անհրաժեշտ է իրատեսություն, իրականության վերարժևորում. վերամեկնարկի կարիք ունի ոչ միայն պետությունը, այլև պետականության մեր զգացողությունը, այն կորցնելու հնարավոր վտանգի հետևանքների գիտակցումը:

Պետք է կարողանանք գլուխներս բարձր և մեջքներս ուղղած դուրս գալ ստեղծված իրավիճակից և շարժվել առաջ՝ համերաշխության ու հանդուրժողականության, ազգային համաձայնության մթնոլորտում, միմյանց աչքերին արժանապատվորեն, ուղիղ և ազնվորեն նայելու համարձակությամբ, ձևականությունից, ամբոխահաճությունից հրաժարվելու և իրական քայլեր անելու հաստատակամությամբ, Հայրենիքը՝ Հայաստանը և Արցախը, անվտանգ և բարգավաճ դարձնելու նպատակաուղղվածությամբ:

Պատմությունը հիշում է թե՛ պարտություննները, թե՛ հաղթանակները: Պետք է կարողանանք որպես պետություն, որպես ժողովուրդ, որպես հասարակություն ապրել այնպես, որ պատմությանը պարտադրենք մեր մասին վկայել միայն ձեռքբերումների և հաղթանակների միջոցով:

Անկախության տոնը միավորում է բոլորիս՝ Հայաստանից մինչև Արցախ ու Սփյուռք: Թող միասնության այս զգացումը մեզ օգնի հասնելու համազգային, համահայկական ու համապետական նպատակներին:

Աստված պահապան մեր Հայրենիքին և մեր ժողովրդին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում»,- ասված է շնորհավորական ուղերձում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Сирия обвинила Израиль в нанесении ударов по объектам противовоздушной обороны страныАзербайджанцы уничтожили 117-летнюю церковь «Канач жам» в Шуши“Ереванский бестселлер”: лидер мартовского списка - роман “Ярость” Алекса Михаэлидеса: переводы, март, 2024Страны G7 обсудят ситуацию вокруг возможного удара Израиля по ИрануcПалата представителей Кипра почтила память жертв Геноцида армянДавид Тоноян предложил Николу Пашиняну вместе разобраться с «некачественными» ракетамиАтака по Ирану пришлась на день рождения Али Хаменеи«Грапарак»: Почему Пашинян передумал по поводу уступок территорий Тавуша?В Ереване произошел наезд со смертельным исходомReuters: SpaceX и Northrop Grumman работают над спутниковой системой-шпиономВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 19 АПРЕЛЯБезопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна«Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи ПашинянаКарт-бланш Запада Баку на начало новой войныСША ввели санкции против лиц, связанных с производством БПЛА в ИранеНизкая калорийность рациона замедляет старение, доказали ученыеОпубликованный в азербайджанских СМИ документ является фейком: МИД АрменииЭкс-министр обороны Давид Тоноян останется под арестом: суд отклонил ходатайство защитниковЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютС каждым днем все больше убеждаемся в отсутствии какого-либо позитивного вклада ЕС в нормализацию отношений между Ереваном и Баку: ЗахароваЕсаи Артенян: Общественное телевидение Армении нарушило принцип равноправияОбъем экспорта нефти из Ирана достиг шестилетнего максимума: Financial TimesНа Тимати подали в суд на 7 млн рублейXiaomi выпустила дешевые и большие телевизоры для геймеровРоссийско-Армянский клуб «Библио-Глобуса» Ким Кардашьян снялась в золотом мини-платье почти за $8 тысячGRECO: Армении необходимо повысить прозрачность действий полицииНачальник полиции Еревана посоветовал протестующему «меньше говорить о полиции»Сет Молтон: Армянский народ выстоит, как это было после ГеноцидаУ здания Правительства Армении проходит акция протестаЗахарова: Запад рассматривает Армению как инструмент, которым, наигравшись, броситДля iPhone стал доступен платный аналог App Store всего с двумя программамиПарламент Австрии единогласно принял резолюцию о поддержке вынужденных переселенцев из НКЗамминистра ИД Армении в Эр-Рияде встретился с замминистром ИТ Саудовской АравииВ МО повиновались требованию Пашиняна: Солдаты с определенными заболеваниями будут признаны годными к службеСК Армении обнародовал некоторые обстоятельства похищения золотых слитковМарукян призвал выполнить обещание и в Арцах вместо российских миротворцев ввести скандинавскихAl Jazeera: Израиль мог применить запрещенные боеприпасы с белым фосфором при атаке ЛиванаСША обеспокоена тем, что парламент Грузии рассматривает законопроект об иноагентах: ПательПравительство Армении освободило компанию «АРКОЛАД» от таможенной пошлиныВ Тбилиси прошел многотысячный митинг против закона об иноагентахКонгрессмен Мак-Клинток призвал Турцию признать Геноцид армянЗадача правительства - адаптировать народ к меняющейся ситуации: Никол ПашинянG7 высказалась о судьбе замороженных российских активовСтраны G7 будут мешать Ирану производить, приобретать и передавать оружие третьим странамПашинян: Да, риски есть, но управлять ими можноЖоховурд»: Правоохранители вышли на связь с министром здравоохранения АрменииИстинное отношение граждан к «революционерам»Неприкрытый страх Пашиняна перед «консенсусом минус один». Посыл властей
Самое популярное