Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին
ForeignՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը շնորհավորել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ՀՀ անկախության տոնի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունից:
«Շնորհավորում եմ Ձեզ եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին Անկախության տոնի կապակցությամբ:
Մաղթում եմ Ձեզ եւ Հայաստանի քաղաքացիներին խաղաղություն, կայունություն եւ բարեկեցություն»,-ասված է Վյաչեսլավ Վոլոդինի շնորհավորական ուղերձում: