Ինչու Լևոն Տեր-Պետրոսյանը ներկա չէր անկախության 30-ամյակի միջոցառումներին
ПолитическиеԱռաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ստացել է Հայաստանի անկախության 30-ամյակի պաշտոնական միջոցառումներին մասնակցելու հրավեր, սակայն չի մասնակցել դրանց։ Այդ մասին «Ազատությանը» հայտնել է առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը՝ առանց այլ մանրամասներ հայտնելու:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ Հայաստանի անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումներ, որոնց մասնակցեցին ՀՀ վարչապետը տիկնոջ հետ, ինչպես նաև ՀՀ նախագահը: Հայաստանի 2-րդ և 3-րդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը ու Սերժ Սարգսյանը նույնպես չմասնակցեցին տոնակատարություններին: