Զելենսկու խորհրդականի դեմ մահափորձի վայրից տեսանյութ է հրապարակվել
ՏեսանյութերՈւկրաինայի նախագահի խորհրդական Սերգեյ Շեֆիրի դեմ կատարված մահափորձից հետո համացանցում է հայտնվել տեսանյութ աշխատանքային խմբի աշխատանքի վայրից:
Ինչպես նշել ենք, միջադեպը տեղի է ունեցել ուկրաինական Լեսնիկի գյուղի մոտ: Ըստ ՆԳՆ -ի՝ անհայտ անձինք կրակել են այն ավտոմեքենայի վրա, որում գտնվում էր Վլադիմիր Զելենսկու առաջին օգնականը:
Արդյունքում՝ վարորդը վիրավորվել է, ով այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Երկու կամ ավելի անձանց սպանության փորձի առթիվ հարուցվել է քրեական գործ: