Մեսսին չի ընդգրկվել «ՊՍԺ»-ի հայտացուցակում
ՍպորտԱրգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ընդգրկված չէ «ՊՍԺ»-ի հայտացուցակում Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության 7-րդ տուրի «Մետցի» դեմ հանդիպման համար, ասվում է փարիզյան ակումբի թվիթերյան էջում:
Թիմերի հանդիպումը կկայանա այսօր:
Ավելի վաղ «ՊՍԺ»-ն հաղորդել էր, որ Մեսսին վնասվածք է ստացել Լիգա 1-ի վեցերորդ տուրի «Լիոնի» հետ կիրակնօրյա խաղում (2: 1)։ Նշվել է, որ հինգշաբթի օրը հարձակվողը հերթական փորձաքննությունը կանցնի:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին, «Լիոնի» հետ խաղում փոխարինվելուց հետո, չի սեղմել «ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի ձեռքը: