Իրականությանը չի համապատասխանում այն, թե ադրբեջանցիները Բերդում 5 մեքենայով առաջ են եկել. Անդրանիկ Քոչարյան
ОбществоԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ոչ ճշմարտացի է համարում այն տեղեկությունները, թե Ադրբեջանցիները մոտ մեկ ժամ փակել են Տավուշի Բերդ համայնքի մայրուղին։
Քոչարյանն ասաց, որ անձամբ ԳՇ պետի հետ է ճշտել հարցը ու հերքում է տեղեկությունները, թե Բերդի ճանապարհին կայանել են երկու ռազմական-բեռնատար մեքենա, երեք՝ Ջիպ մակնիշի մակնիշի մեքենա՝ խաթարելով միջպետական ճանապարհի երթևեկությունը. «Ձեր գործընկերները լավ պատրաստած ապատեղեկատվություն էին տարածում։ ԳՇ պետի հետ եմ խոսել, չի համապատասխանում իրականությանը։ Եթե այդպիսի բան լիներ՝ կլիներ պաշտոնական տեղեկատվություն։ Ոտքից գլուխ ապատեղեկատվություն է»։