Բայդենը և Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել. հայտնի է` ինչ են քննարկել
МирՍպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Ջո Բայդենի և Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցի արդյունքները: Զրույցի ընթացքում քննարկվել են երկրների միջև ճգնաժամը՝ Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների միջև ռազմական դաշինքի ստեղծումից հետո, ինչը հանգեցրել է Ավստրալիայի` ֆրանսիական ընկերության հետ սուզանավեր ստեղծելու պայմանագրից հրաժարվելուն:
Բանակցությունների արդյունքում Ջո Բայդենը համաձայնել է հոկտեմբերի վերջին հանդիպել Եվրոպայում Էմանուել Մակրոնի հետ: Մակրոնն իր հերթին ասել է, որ Վաշինգտոնից հետ կանչված Ֆրանսիայի դեսպանը հաջորդ շաբաթ կվերադառնա ԱՄՆ և կսկսի ինտենսիվ աշխատանք ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչների հետ:
Բացի այդ, ԱՄՆ-ն և Ֆրանսիան կսկսեն խորը խորհրդակցություններ AUKUS-ի շուրջ ծագած բախումից հետո: