Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա «Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար «Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին «Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ 

Աստղագուշակ՝ սեպտեմբերի 23-ի համար

Աստղագուշակ

ԽՈՅ. Կարևոր գործեր ստանձնելուց առաջ համոզվեք, որ դրանց համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել: Հաջողության հասնելն այնքան հեշտ չի լինի, որքան կպատկերացնեք: Ճանապարհին խոչընդոտներ կառաջանան, համախոհներն էլ երբեմն հուսախաբ կանեն: Բայց դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա, օրվա երկրորդ կեսն էլ ավելի հաջող կլինի: Այնպես որ՝ օգտակար կլինի մի փոքր սպասելը:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի գաղափարների ժամանակ կլինի: Որոշ Խոյեր կհասկանան՝ ինչպես լուծել վերջին շրջանում իրենց ու իրենց մտերիմներին հանգիստ չտվող հարցերը: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում:

ՑՈՒԼ. Օրվա առաջին կեսին սովորականից շատ մտերիմների աջակցության կարիքը կունենաք: Օգտակար կլինի ձեզ անհանգստացնող բաների մասին խոսելը, կասկածներով կիսվելը, ծրագրերը քննարկելը: Հաճախ կթեթևանաք միայն նրա շնորհիվ, որ կողքին կլինեն մարդիկ, որոնք ձեր հանդեպ անտարբեր չեն: Ժամանակի ընթացքում իրավիճակը կկայունանա, հնարավորություններ էլ ավելի շատ կընձեռվեն:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի նախաձեռնող լինելու համար: Դա վերաբերում է և՛ գործնական ոլորտին, և՛ անձնական հարաբերություններին, և՛ ձեր նախասիրություններին ու հետաքրքրություններին: Նույնիսկ եթե ձեր գաղափարները անհապաղ աջակցություն չստանան, ինչ-որ մեկը ավելի ուշ անպայման կհետաքրքրվի դրանցով:

 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ. Ինչքան շուտ հանեք վարդագույն ակնոցները, այնքան հաջող կդասավորվի օրը: Չարժե ժխտել, որ ինչ-որ խնդիրներ գոյություն ունեն, ավելի լավ է մտածեք, թե ինչպես կարելի է դրանք լուծել: Շատ Երկվորյակների դրանում կօգնի փորձը, որի շնորհիվ նշանի ներկայացուցիչները հրաշալի գլուխ կհանեն նրանից, ինչը ուրիշների մոտ չի ստացվել:

Լավ է գործեք փորձված մեթոդներով: Այդպես ավելի արագ կհասնեք նպատակին: Դա արդարացված կլինի և՛ աշխատանքի, և՛ անձնական հարաբերությունների համար: Ցանկացած տեսակի փորձարկում կարող է սպասել: Արժե ուշադիր լինեն նրանք, ովքեր ուղևորությունների են մեկնում, քանի որ այսօր օպտիմալ երթուղի ընտրելը դժվար կլինի, չեք հասցնի այն, ինչ ծրագրել էիք:

ԽԵՑԳԵՏԻՆ. Այսօր դժվար կլինի դատարկ բաների պատճառով չբարկանալը: Աշխատեք հետևել ձեր տրամադրությանը, ուշադրություն դարձնել նոր հնարավորություններին, ուրախության առիթներ փնտրել, այլ ոչ թե վշտանալ: Շատ բան իսկապես կախված կլինի ձեր մոտեցումից: Եթե պատրաստ եք վճռական գործողությունների, ցանկացած խոչընդոտ կկարողանաք հաղթահարել:

Կարևոր կդառնա մտերիմների աջակցությունը: Կուզենաք ոչ միայն նրանց հետ անկեղծ զրուցել, այլև խորհուրդ կամ էլ ինչ-որ գործում իրական օգնություն ստանալ: Բարեբախտաբար, կողքին կլինեն մարդիկ, որոնք միշտ պատրաստ կլինեն ձեռք մեկնել:

ԱՌՅՈՒԾ. Պատմեք աշխարհին ձեր մասին: Եթե մոտակայքում համապատասխան հարթակ չկա կամ էլ ոչ ոք չի ուզում ձեզանից հարցազրույց վերցնել, կարող եք սոցիալական ցանցում գրառում անել կամ էլ պարզապես զրուցել մի մարդու հետ, որը վաղուց է հետաքրքիր գաղափարներ փնտրում ու պատրաստ է աջակցել նրանց, ովքեր ինչ-որ նոր բան են առաջարկում: Եթե ձեզ ճիշտ պահեք, ձեր առաջ գրավիչ մասնագիտական հեռանկարներ կբացվեն:

Օրը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Դուք մարդկանց դուր կգաք, ընդ որում՝ երբեմն շատ դուր կգաք: Երեկոն հարմար է սիրային ժամադրության համար, որը ամենահաճելի տպավորությունը կթողնի:

ԿՈՒՅՍ. Բարենպաստ օր է կարևոր աշխատանքի ու բարդ գործերի համար: Դուք լուրջ և ուշադիր կլինեք, ամեն ինչից ժամանակին գլուխ կհանեք, ոչինչ չեք մոռանա ու չեք խառնի: Կհաջողվի պատասխաններ ստանալ վերջին մի քանի շաբաթներին անհանգստացնող հարցերին: Չի բացառվում՝ համարյա անհույս թվացող գործը մեռյալ կետից շարժելու եղանակ գտնեք:

Հավանական է ֆինանսական հարցերի հաջող լուծում: Որոշ Կույսերի նշանակալի դրամական մուտքեր են սպասվում, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Մի շտապեք ծախսել ստացածը: Ավելի ուշ կհասկանաք՝ ինչպես տնօրինել գումարը:

ԿՇԵՌՔ. Ողջ օրը հարմար կլինի լուրջ գործերի մասին զրուցելու համար: Դուք անմիջապես կհասկանաք, թե ինչն է կարևոր, իսկ ինչը՝ ոչ, մանրուքներից չեք կառչի, ոչ ոքի թույլ չեք տա շեղել ձեզ: Տարաձայնություններ կարող են ծագել, բայց դուք կգտնեք դրանց վերջ տալու ձևը՝ ոչ ոքի չվիրավորելով, բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանելով: 

Հարմար օր է այն մարդկանց հետ ծանոթանալու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Ձեզ բնորոշ նրբանկատությունը, ինչպես նաև ձեր նուրբ ճաշակը անպայման ըստ արժանվույն կգնահատեն: Երեկոն հեռվից հաճելի լուրեր է խոստանում:

ԿԱՐԻՃ. Դուք կասեք այն, ինչ մտածում եք, երբեմն կտրուկ արտահայտություններ կանեք, հաճախ կքննադատեք ավելի ուժեղներին ու ազդեցիկներին: Եվ դա բոլորին դուր կգա: Մարդիկ կլսեն ձեր կարծիքը, կդիմեն խորհուրդների խնդրանքով ու չեն վիրավորվի, եթե երբեմն ձեր նկատողությունները տհաճ լինեն:

Շատ բարդ գործերից այսօր հրաշալի գլուխ կհանեք նաև ինքնուրույն: Այստեղ կօգնի փորձը, որի շնորհիվ նպատակին տանող ամենակարճ ճամփան կգտնեք, շատ ժամանակ չեք ծախսի դատարկ բաների վրա: Ժամանակ կգտնեք այն մարդու հետ հանդիպելու համար, որին կարոտել էիք:

ԱՂԵՂՆԱՎՈՐ. Հրաշալի, արդյունավետ օր է: Չի լինի մի խոչընդոտ, որը ստիպի ձեզ նահանջել, չի լինի մի խնդիր, որի լուծումը չկարողանաք տալ: Շատ Աղեղնավորներ անսպասելի, բայց ճիշտ պատասխաններ կստանան նախկինում ավելի փորձառու ու գիտակ մարդկանց փակուղու առաջ կանգնեցրած հարցերին:

Աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված հրաշալի գաղափարներ կունենաք: Դուք չեք հետաձգի դրանց իրագործումը, անհապաղ գործի կանցնեք: Շատ բան կստացվի: Բայց հանգստի մասին էլ մի մոռացեք: Օրվա երկրորդ կեսին շատ օգտակար կլինի ուժերը վերականգնելը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ. Մի գերագնահատեք ձեր ուժերը: Օրը բարենպաստ է, բայց անլուծելի առաջադրանքները ստանձնելու համար հարմար չէ: Իրատես եղեք, քանի որ դա թույլ կտա նոր հնարավորություններ տեսնել ու նպատակին տանող ամենակարճ ուղին գտնել: Ոչ բոլորը, ովքեր աջակցություն կխոստանան, այսօր կպահեն իրենց խոստումը: Բայց անհանգստանալու կարիք չկա, քանի որ ինքներդ էլ ամեն ինչից գլուխ կհանեք:

Օրվա առաջին կեսը նվիրված կլինի գործերին, իսկ երկրորդին կուզենաք հանգստանալ ու ցրվել: Կօգնի ոչ մեծ ուղևորությունը. փոխեք պայմաններն ու դիտեք ձեր շուրջը: Դուք անպայման ինչ-որ հետաքրքիր ու անսովոր բան կնկատեք:

ՋՐՀՈՍ. Հանգստություն պահպանելն այսօր բարդ կլինի: Շատ առաջադրանքներ, որոնք նախկինում հասարակ էիք համարում, բարդ կլինեն: Երբեմն դրանք լուծելու համար օգնության կարիք կզգաք, բայց ամեն անգամ պարզ չի լինի, թե ում կարող եք դիմել այդ հարցով: Կարևոր կլինի չշտապելը: Որոշ գաղափարներ, որոնք այսօր կհայտնվեն ձեզ մոտ, կհաջողվի ավելի ուշ իրագործել: Բայց դուք ոչինչ աչքաթող չեք անի ու չեք մոռանա:

Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել այն մարդկանց հետ, որոնք աջակցում ու ոգեշնչում են ձեզ: Հենց նրանց շնորհիվ կվերագտնեք ինքնավստահությունը, իսկ դրանից այսօր շատ բան կախված կլինի:

ՁԿՆԵՐ. Օրվա սկիզբը բավական անհանգիստ կանցնի: Մտքերը հավաքելը դժվար կլինի, անսպասելի մանր-մունր գործեր կառաջանան, որոնք կխանգարեն կենտրոնանալ գլխավորի վրա: Մի անհանգստացեք, դուք ամեն ինչ կհասցնեք, եթե ինքներդ տնօրինեք ձեր ժամանակն ու դնեք առաջնահերթությունները: Շրջապատողների խորհուրդները, ցավոք, միշտ չէ, որ լավը կլինեն:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաջող զուգադիպություններով ու նոր բացահայտումներով: Սովորական դարձած շատ բաների նորովի կնայեք: Որոշ Ձկներ կհասկանան, թե ինչ սխալներ են գործել վերջերս և ինչպես կարելի է դրանք ուղղել:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
Ամենադիտված