Տավուշում «Isuzu»-ն մոտ 100 մետր գլորվել է ձորը․ կա 1 զոհ, 3 վիրավոր ԱՄՆ-ում ՌԴ դեսպանը հայտարարել է, որ Պետդեպն իրենից պահանջել է լքել երկիրը Հրաչյա Սարգսյանն իր սեփական խա՞ղն է սկսել ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել Ուկրաինայում գտնվող իր քաղաքացիներին հնարավորինս արագ լքել երկիրը Եվգենի Պլյուշչենկոն հոսպիտալացվել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանը հանդիպել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Վ. Գրուշկոի հետ Փաշինյանը որոշել է «ծաղկեցնել» նախկին նախարարի բիզնեսը Ալեն Սիմոնյանը Վրաստանի խորհրդարանի նախագահին Հայաստան է հրավիրել Մելիքսեթ Պողոսյանը «ատամ է ցույց տալիս» Նիկոլ Փաշինյանին Աշոտ Մինասյանն ազատության մեջ կլինի, երբ լինի գրավի վճարման թուղթը․ փաստաբան 

Քննիչ հանձնաժողովը դարձել է ծուղակ՝ դեպի ուր իրար քաշում են իշխանությունը և ընդդիմությունը

Հասարակություն

Քննիչ հանձնաժողովի գաղափարը դարձել է ծուղակ, դեպի ուր իրար քաշում են իշխանությունն ու ընդդիմությունը։ Ի՞նչ է տալու այն։ Քննիչ հանձնաժողով, որը ոչինչ չի քննելու։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հարցն ունի տեխնիկական և բովանդակային կողմեր։ Տեխնիկական հարցում իշխանությունը իրացնելու է իր առավելությունը. մեծամասնություն են, տիրապետում են լծակներին։

Մանավանդ այս պայմաններում, երբ չկա իրականությունն իմանալու հանրային պահանջ։ Փոխարենն ընդդիմությունը կարող է պայքարել  բովանդակային կողմի համար, և ոչ ոք չի կարող խոչընդոտել։ Բայց սա պահանջում է, որ ընդդիմությունն ի´նքը դառնա կրողն այդ  բովանդակության։

Մեծ հաշվով, գոյություն ունի քննիչ հանձնաժողովի երկու տարբերակ.

- Մեղավորների նշանակման հանձնաժողով

- Սխալների և հետևությունների հանձնաժողով

Մեղավորների նշանակման հանձնաժողով

Եթե ընդդիմությունն ուզում է, որ այսօրվա հանրային մթնոլորտում և այսօրվա ԱԺ-ում ստեղծվի մի հանձնաժողով, որն իրեն թույլ տա՝ բարձրաստիճան իշխանավորներին մեղավոր կարգել, ապա դա աբսուրդ է։ Լավագույն դեպքում նման հանձնաժողովը վերածվելու է լեզվակռվի և մամուլի համար տեսանյութեր ապահովող միջավայրի, որին հասարակությունը մասնակից չի լինելու։

Բայց այդ դեպքում հանձնաժողով ստեղծելու իմաստ չկա, որովհետև ընդդիմությունը նոյեմբերի 9-ից ցենզուրայի մեջ և դրանից դուրս բոլոր ձևակերպումներով ամեն ինչ ասել է՝ շատ ավելի լայն լսարանների առաջ։ ԱԺ մեծ դահլիճում ամեն ինչ ասվել և արվել է. այդ դեպքում ո՞րն է նոր հանձնաժողովի իմաստը, ո՞րն է նպատակը։ Ինչո՞ւ է ընդդիմությունն ընտրում ամենահեշտ ու ոչինչ չտվող ճանապարհը։ Այդ ո՞ր քննիչ հանձնաժողովն է մինչ այս որևէ օգուտ տվել, որ այս մեկը տա։

Իր հերթին Նիկոլը ում ասես մեղավոր կարգել է՝ բանակցությունները տապալելու համար՝ Քոչարյանին ու Ս. Սարգսյանին, Շուշին հանձնելու մեջ՝ Վանեցյանին, Ծառուկյանին, Ս. Օհանյանին, հասարակ քաղաքացիներին՝ առանց զրահաբաճկոն բայրաքթարի տակ մեռնելու չշտապողներին… ո՜ւմ ասես։ Այդ դեպքում ի՞նչն է խանգարելու Նիկոլին՝ նույն անթարթ հայացքով պատերազմի ամեն էպիզոդի համար նոր մեղավորներ հայտարարելը՝ ում ուզի, երբ ուզի, ինչքան էլ անհեթեթ լինի. միևնույն է, նրա խմբակցությունը դակելու է։

Սա է Հայաստանի՝ որպես պետություն, այսօրվա լրջության աստիճանը։ Ինչ է, կարծում եք, որ Անվտանգության Խորհրդի անդաները, ԱԱԾ կամ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաները կգան կերդվե՞ն՝ ասել միայն ճշմարտությունը և ոչինչ բացի ճշմարտությունից … Անող լինեին՝ վաղուց կանեին։ Եվ վերջապես ճշմարտությունը սև ու սպիտակ չէ՝ միայն այն չէ´, ինչ ասում է Նիկոլը կամ ինչն ասվել է միտինգներում։

Իսկապես պետք է ուղիղ հարց տալ. ո՞րն է մեր ակնկալիքը քննիչ հանձնաժողովից, որ նման սևեռվածությամբ  կարևորում ենք այն։ Եվ արդյո՞ք ավելի ճիշտ և արդյունավետ չէր լինի՝ «հանձնաժողով» ստեղծել ոչ թե ՔՊ-ի, այլ՝ հասարակության հետ համագործակցությամբ։

Այսօրվա հանրային անտարբերության պայմաններում, եթե Նիկոլն ասի, որ պատերազմ չի եղել ու հետևաբար պարտություն չի եղել՝ հանձնաժողովի ՔՊ-ական անդամները միաբերան կրկնելու են նույնը։

Կա նաև այլ նրբություն. եթե պատերազմի օրերին եղել են բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք հետո դարձել են ընդդիմադիրներ, նրանք ինդուլգենցիա՞ են ստանում։

Այս կամ որևէ այլ ընդդիմությունը պետք է փոխի շեշտադրումները և այդ դեպքում կունենա  նոր իրավիճակ։

Պետք է թեմային տալ հանրային պրոցեսի կարգավիճակ։ Պետք է ամեն կերպ ձգտել, որ հասարակությունը սկսի իրեն հարցեր տալ՝ ինչո՞ւ այսպես եղավ, ի՞նչ կատարվեց, ինչո՞ւ խաղաղ Երևանում հայտնվեցին ռմբապաստարանների հայտարարություններ, ինչպե՞ս հարյուրավոր կմ հեռավորության սահմանը եկավ կանգնեց մեր դռանը, ինչո՞ւ ունեցանք այսքան զոհ, ու այսպես՝ հարցերի մեծ շարան։

Քննիչ հանձնաժողով պետք է՝ այս հարցերը բարձրացնելու և հասարակությանը մասնակից դարձնելու համար։ Բայց այդ դեպքում այն պետք է կոչվի բոլորովին այլ կերպ՝ խաղաղության և պատերազմի հանձնաժողով։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Տավուշում «Isuzu»-ն մոտ 100 մետր գլորվել է ձորը․ կա 1 զոհ, 3 վիրավոր ԱՄՆ-ում ՌԴ դեսպանը հայտարարել է, որ Պետդեպն իրենից պահանջել է լքել երկիրը Հրաչյա Սարգսյանն իր սեփական խա՞ղն է սկսելՊացիենտին մերժել են սրտի փոխպատվաստում կատարել` կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի բացակայության պատճառովԱՄՆ դեսպանատունը կոչ է արել Ուկրաինայում գտնվող իր քաղաքացիներին հնարավորինս արագ լքել երկիրը Եվգենի Պլյուշչենկոն հոսպիտալացվել էՄոսկվայում ԱՄՆ դեսպանը հանդիպել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Վ. Գրուշկոի հետ Փաշինյանը որոշել է «ծաղկեցնել» նախկին նախարարի բիզնեսըՔիմ Քարդաշյանը քննադատություններից հետո հեռացրել է Instagram-ի լուսանկարը Ալեն Սիմոնյանը Վրաստանի խորհրդարանի նախագահին Հայաստան է հրավիրել«Toninio Lamborghini» Իտալական լյուքս դասի սուրճը «Երևան մոլ»-ում բացեց իր խանութ-բարը. (տեսանյութ, լուսանկարներ) Մելիքսեթ Պողոսյանը «ատամ է ցույց տալիս» Նիկոլ ՓաշինյանինԱշոտ Մինասյանն ազատության մեջ կլինի, երբ լինի գրավի վճարման թուղթը․ փաստաբանԵրևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ-Մելքոմյանը հրաժարական է ներկայացրել«Առաջին հերթին սիրեք ինքներդ ձեզ». Գոհար Ավետիսյանի գրավիչ ֆոտոշարքըԱշոտ Մինասյանն ազատ կարձակվիGoogle Maps-ի օգտատերը պնդում է, որ այլմոլորակայինների տիեզերանավ է գտելՀՀ-ի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերը Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների համագործակցությունը Թրամփն իրեն հռչակել է ԱՄՆ հաջորդ նախագահ (տեսանյութ)Որոշ հանցագործներին հերոսացնելու Ադրբեջանի գործելաոճը հակահայկական ատելություն է հրահրում այդ երկրում. CNN Greece Հարավային Աֆրիկայում հայտնաբերել են նոր կորոնավիրուս, որը կարող է վտանգավոր լինել մարդկանց համարԳեղարքունիքի մարզում 28-ամյա պայմանագրային զինծառայողը «Մոսկվիչ»-ով բախվել է շինության պատին Քանյե Ուեսթը հայտարարել է, որ Քիմ Քարդաշյանի նախկին ընկերոջից վերցրել է նրա մասնակցությամբ եւս մեկ ինտիմ տեսանյութ Աշոտ Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու որևէ հիմք առկա չէ. Արամ ՎարդևանյանՊերուի վարչապետի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել Փարիզում զրտահարությունից մահացել է հայտնի լուսանկարիչ Ռենե ՌոբերըՎլադիմիր Վարդանյանն ընտրվել է ԵԽ հանձնաժողովի փոխնախագահԻնչու արցախցիներին որոշ դեսպանատներ շենգենյան վիզա չեն տրամադրումԼեհաստանում ԼԳԲՏ ակտիվիստները փորձում են տրանսգենդեր կովին փրկել սպանդիցՔննչական կոմիտեի կողմից որոնվում է տեսագրությունում երեւացող անձը (տեսանյութ) Որոնումները Մատաղիսում արդյունք չեն տվելՓաշինյանը փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանին մի քանի օրով գործուղել է Նիդերլանդների Թագավորություն ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու վարչությունում ամփոփվել են 2021 թ. կատարված աշխատանքների արդյունքներըՓաշինյանի հնչեցրած թվերի ճիշտն ու սխալըՓաշինյանի որոշմամբ Մնացական Սաֆարյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալԹուրք լրագրողի պնդմամբ՝ Հայաստանն է պատճառը, որ Իրանը դադարեցրել է գազի մատակարարումը Թուրքիա Արմավիր գյուղական hամայնքի ղեկավարի կողմից կատարվել է վատնում. գործը դատարանում է Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է կոլեգիայի նիստԳործարկվելու է Գնդևազ բնակավայրի շչակը Չենք մեկնաբանում դավադրության տեսությունները. Նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել Մոտ 70 պաշտոնյա հայտարարագրել է 100 մլն և ավելի դրամ. հանձնաժողովը ներկայացրել է հայտարարագրման տվյալները Սկսվում է համաշխարհային տիրապետության համար տարվող պայքարի վերջին փուլը. Արտակ Զաքարյան Հունվարի 28-ին Երևանի կենդանաբանական այգու մուտքն անվճար կլինի զինվորականների համարՔանիե Ուեսթն այցելել է ՊՍԺ-ի մարզաբազա, լուսանկարվել Նեյմարի հետ Կնոջը մասնատած վանաձորցին ձերբակալվել է․ մանրամասներՊարեկների կողմից բերման ենթարկվածների մեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել Սպասենք կուսակցության որոշմանը. Արայիկ Հարությունյան․ «ArmLur.am» ՌԴ-ն նպաստում է ճգնաժամային իրավիճակների խաղաղ կարգավորմանը, այդ թվում ԼՂ-ում. Լավրով «Արմեդ» համակարգում անձնական տվյալների գաղտնիությունն ապահովված է. Առողջապահության նախարարություն
Ամենադիտված