Լոլիտայի դեմքի պլաստիկ հետվիրահատական կարերը բացվել են (տեսանյութ)
ВидеоԵրգչուհի Լոլիտա Միլյավսկայայի դեմքի պլաստիկ վիրահատությունից հետո կարերը բացվել են։: Կատարողը կիսվել է անհաջող վիրաբուժական միջամտությունների պատմություններով YouTube-ի «Հականիշներ» շոուում հրապարակված հարցազրույցում:
57-ամյա Միլյավսկայան խոստովանել է, որ վերջին վիրահատության կարը բացվել է դեմքի ստորին հատվածում: Հեռացվել է երգչուհու կրկնակզակը, սակայն համերգի ժամանակ ելույթի ընթացքում, ձայնային ծանրաբեռնվածության պատճառով, վիրաբույժի աշխատանքը «ջուրն է ընկել»:
Լոլիտան հավելել է, որ պարբերաբար դիմում է պլաստիկ վիրաբույժների ծառայություններին՝ դա համարելով մասնագիտական ծախսեր, և ամենևին չի ամաչում այդ մասին բաց խոսել: «Կան բաներ, որոնք կարող են ինչ -որ բան փոխել մարդու կյանքում: Բայց փաստն այն է, որ պլաստիկան աշխատում է միայն այն դեպքում, երբ դու արդեն գոհ ես ինքդ քեզանից, և քեզ անհրաժեշտ է մի փոքր շտկում», - ասել է երգչուհին հարցազրույցում: