Սփյուռքի բոլոր ճակատներում նահանջ ունենք. Զարեհ Սինանյան
Ես գտնում եմ, որ առանց հայեցակարգի ուղղակի անհնար է Սփյուռքի հետ գործունեություն ծավալել: ԱԺ-ում Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի մասնակցությամբ խորհրդարանական լսումների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ասաց, որ Սփյուռքի բոլոր ճակատներում նահանջ ունենք և կորցնում ենք հայապահպանմամբ աչքի ընկնող ավանդական Սփյուռքը, ինչը սկսվել է դեռ լիբանանյան քաղաքացիական պատերազմի օրերից:
«Ժամանակի ընթացքում ամեն երկրում կորցնում ենք հայ մարդկանց: Մենք Լիբանանում ունենք մի խնդիր, երբ մեր հայրենակիցների մի ստվար զանգված որոշել է, որ այնտեղ չի ապրելու: Երբ այդ մարդկանց հնարավորություն ընձեռվի, նրանք մեկնելու են: Սա իրոք այժմեական խնդիր է և հիմա պետք է զբաղվենք լիբանանահայերով»,-ասաց Զարեհ Սինանյանը: