Ռիքի Մարտինը երկրպագուներին շոկի է ենթարկել իր կերպարանափոխությամբ (լուսանկարներ)
ԼուսանկարներԵրկրպագուները Ռիքի Մարտինին հիշում են «Livin’ La Vida Loca» եւ նմանատիպ այլ հիթերով, սակայն 90-ականների կուռքի կերպարը զգալիորեն տարբերվում է նրանից, ինչպիսին նրան սովոր էինք տեսնել։
Ռիհաննայի Savage X Fenty Vol. 3 ապրանքանիշի նոր հավաքածուի ցուցադրության ընթացքում Ռիքին երկրպագուներին շոկի է ենթարկել իր տեքով։ Նա ոչ միայն սափրել է մորուքը, այլեւ, ամենայն հավանականությամբ, դիմել է կոսմետոլոգների օգնությանը՝ շտկելով այտոսկրերի ձեւը։ Ու թեեւ կերպարանափոխությունը բնական տեսք ունի, երաժիշտի դեմքը նկատոլիերոն փոխվել է, եւ այժմ նրան դժվար է ճանաչել։
Ի դեպ, Հոլիվուդում սկսել են հայտնիություն վայելել տղամարդկանց համար բյութի-պրոցեդուրաները։ Վերջերս կասկածներ կային, որ դրանց է դիմել նաեւ Զաք Էֆրոնը։ Երկրպագուները նշում էին, որ փոխվել են դերասանի շուրթերի, ծնոտի ձեւը, դեմքին տեսանելի է այտուցը, իսկ աչքերը կարծես փոքրացել են։